Նորվեգացի ֆիզիկոսը հանուն գիտության կրակել Է իր վրա
SOCIETYՆորվեգացի ֆիզիկոս Անդրեաս Վալը հոդվածների եւ դասախոսությունների փոխարեն նախապատվությունը տվել Է բնության օրենքների ցուցադրմանը սեփական մարմնի միջոցով: Նա ջրի տակ ինքնաձիգով կրակել Է իր փորին: Այս «քաջագործության» տեսագրությունը նկարահանել Է Նորվեգիայի NRK հեռուստառադիոընկերությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNET-ին:
Ինքնաձիգը լողավազանի հատակին հատուկ եռոտանուն են ամրացրել Վալից մի քանի մետր հեռավորության վրա: Ֆիզիկոսը կրակել Է՝ ձգելով պարանը, որի մյուս ծայրը կապված Է եղել հրազենի ձգանին:
Գիտնականին ոչինչ չի պատահել: Քանի որ ջուրն ավելի խիտ միջավայր Է, քան օդը, գնդակի արագությունը մարդու համար անվտանգ մեծությունների Է հասնում գործնականում կրակոցից անմիջապես հետո:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



