Yerevan, 26.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հաշիվ բացելուց մինչև վարկավորում․ Ամերիաբանկի թվային հարթակը բիզնես հաճախորդներին առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ

SOCIETY

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում անցկացվում է Real Business կոնֆերանսը: Հայաստանի  ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմությունններ հենց հիմնադիրներից, ոլորտային պանելային քննարկումներ և ոչ միայն:  Կոնֆերանսի  շրջանակում ելույթ ունեցավ Ամերիաբանկի MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը: Նա ներկայացրեց MyBusiness.am հարթակը, որը նախատեսված է բիզնես հաճախորդների համար: Հարթակը գործում է 2018 թ.-ից, շարունակաբար ընդլայնել է հասանելի ծառայությունների ցանկը իսկ 2021 թ.-ին արդեն ներդրվել են փաթեթային առաջարկներ:

Հարությունյանը նշեց, որ հարթակն աննախադեպ է թե՛ շուկայում, թե՛ տարածաշրջանում բիզնեսին առաջարկվող ծառայությունների մասով, այն պարունակում է թվային տարբեր լուծումներ, որոնք հասանելի են մեկ վայրում: 

«MyBusiness.am հարթակը նախատեսված է ԱՁ-ների և ՍՊԸ-ների համար: ՓՄՁ-ն Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններից է և շուկայում մեր մասնաբաժինը զգալի է։ Չորսից մեկ ՓՄՁ-ն  Ամերիաբանկի հաճախորդն է»,-նշեց Արփինե Հարությունյանը: 

Հարությունյանը մանրամասնեց, թե ինչու է այս ուղղությունը կարևոր բանկի համար և ինչ լուծումներ են առաջարկել բիզնեսի կարիքները բավարարելու համար:

«Շարունակաբար ուսումնասիրելով մեր հաճախորդների կարիքները՝ բիզնեսի կյանքի ցիկլը բաժանել ենք չորս հիմնական փուլերի և դուրս ենք բերել մոտավորապես 54 ծառայություն, որոնց բիզնեսն իր գործունեության ընթացքում առնչվում է, փորձել ենք դրանք ինչ-որ տրամաբանությամբ խմբավորել: Ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, որ բանկը միայն ֆինանսական ծառայություն տրամադրող կառույց է: Ցանկանում ենք բիզնեսի զարգացման ողջ ընթացքում լինել նրա գործընկերը՝ առաջարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ծառայություններ: Մեր նպատակը բիզնեսի ժամանակի տնտեսումն է, իսկ խնայված ժամանակը գործարարը կծախսի իր բիզնեսի զարգացման ուղղությամբ»,-ասում է Ամերիաբանկի MyBusiness թվային հարթակի ղեկավարը:

Հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով: Հաճախորդն իր նախընտրած վայրից ու ժամին կարող է ստանալ իր համար նախընտրելի ծառայությունը: Կարող է բացել  հաշիվ, ստանալ անվճար բիզնես քարտ, օնլայն մոբայլ բանկինգ, դիմել և ստանալ օնլայն վարկ, ՀԴՄ-ի վրա POS տերմինալ ակտիվացնել, POS ծառայություն ակտիվացնել, այսինքն՝ էլեկտրոնային վճարումների ողջ գործիքակազմը կարելի է ստանալ առանց բանկ այցելելու: 

Հարթակը  բիզնես հաճախորդին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից դիմել վարկավորման, և հաստատման դեպքում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի փաթեթը ստորագրել օնլայն: Մինչև 10 մլն անգրավ վարկի սահմանաչափի հետ կապված պատասխանը հաճախորդը ստանում է նույն պահին, իսկ 10 մլն-ից ավելի սահմանաչափի դեպքում կարող է օնլայն հայտ ներկայացնել, և մեր մասնագետը կապ կհաստատի նրա հետ»,-հավելում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այսօր իրենց 10 հաճախորդից 7-ն իր վարկը ստանում է օնլայն եղանակով՝ MyBusiness հարթակի միջոցով: 

Հարթակի ղեկավարը հավելում է՝ MyBusiness.am-ում ամեն ինչ հիմնված է Ամերիաբանկի հաճախորդների կարիքների բացահայտման վրա: 

«Մեզ համար շատ կարևոր է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք ուղղված կլինեն բիզնեսի խնդիրների լուծմանը: Այդ նպատակով պարբերաբար ուսումնասիրում ենք հաճախորդների կարիքները հարցերի ու հարցազրույցների միջոցով: Պատրաստ ենք մշտապես լսելու առաջարկներ, թե ինչպես մեր ծառայություններն ավելի հասցեական դարձնենք: Ցանկանում ենք, որ Ամերիաբանկը լինի վստահելի գործընկեր բիզնեսների համար՝ առաջարկելով ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ»,-եզրափակում է Արփինե Հարությունյանը: 

5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in Armenia