Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր երկիրն է համարվում կահույքի հայրենիքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած տանը կամ բնակարանում կարելի է գտնել մեծ քանակությամբ տարբեր տեսակի կահույք։ Նման իրերը վաղուց են եղել մարդկային կյանքի մի մասը և օգտագործվել են անհիշելի ժամանակներից: Ներկայումս կահույքը բաժանված է երկու խոշոր խմբի՝ փափուկ և պահարանային։ Փափուկ կահույքը ներառում է տարբեր տեսակի բազմոցները, բազկաթոռները, թախտերը և այլն։ Պահարանային կահույքը համեմատաբար վերջերս համալրվել է որոշ նոր տեսակներով և ներառում է պահարաններ, հարդարման սեղաններ և այլն:

Եգիպտոսը ոչ միայն սֆինքսների ու բուրգերի, այլ նաև կահույքի ծննդավայրն է համարվում։ Հենց այնտեղ՝ փարավոնների դամբարանում են գիտնականները գտել աշխարհի առաջին փղոսկրե աթոռի ոտքերը, դրանք զարդարված էին մալախիտով և փիրուզով: Այն ժամանակ ոչ ոք նույնիսկ չէր մտածում փափուկ կահույքի մասին: Օրինակ՝ Եգիպտոսում փափուկ բազմոցներ ընդհանրապես պետք չէին, քանի որ կանանց իդեալական սանրվածքը պահպանելու համար անհրաժեշտ էր պառկել կոշտ մակերեսի վրա և նույնիսկ պարանոցի տակ դնել փայտե տակդիր, իսկ տղամարդիկ նման թախտերի վրա ոչ միայն քնում էին, այլ նաև աշխատում։

Փափուկ կահույքի առաջին տեսակը կարելի է անվանել «բինբեդը»: Նման կահույքը հայտնվել է Իտալիայում, սակայն կոնկրետ երբ, հայտնի չէ: Արտաքին տեսքով «բինբեդը» աթոռ է առանց ներքին փայտե շրջանակի։ Նրան ամրություն տալու համար որպես լցոնիչ օգտագործվել են արևածաղկի սերմերի կեղև, հնդկաձավար կամ լոբի՝ լցված կոպիտ գործվածքից պատրաստված պարկի մեջ։ Հետո սկսել են օգտագործել մի քանի պարկեր, որոնցից մեկը եղել է շարժական։

Ապա շքեղության սովոր ֆրանսիացի արքաներն են պատմության մեջ առաջին անգամ ներմուծել գործվածքով պատված կահույքի նորաձևությունը, որը կահույքը ավելի փափուկ էր դարձնում: Աստիճանաբար գործվածքների շերտերը շատացել են, բայց նույնիսկ դա չի բավարարել փափկասուն ազնվականներին։ Այսպիսով, նրանք սկսել են «լցոնել» կահույքը՝ կտորի տակ դնելով բուրդ, ձիու մազ և այլն: Էլիտար փափուկ կահույքի ծննդյան ժամանակաշրջանը համարվում է 17-րդ դարը։ Եվ, հավատացեք, այդ օրերին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի օր փափուկ կահույքը հասանելի կդառնա բոլոր մարդկանց համար: Հետագայում յուրաքանչյուր նոր դարաշրջան փոխել է փափուկ կահույքի տեսակը, սկզբում հայտնվել են նորաձև բազկաթոռները՝ առանց թևերի, այնուհետև պուֆը՝ աթոռ առանց մեջքի, և սոֆան՝ բազմոց առանց մեջքի:

Իսկ սինթետիկ նյութերն, ի վերջո, ամբողջությամբ փոխարինել են բնական լցոնիչներին, փոխարինել են, բայց չեն չեղարկվել, այսօր էլ փափուկ կահույքում որպես լցոնիչ օգտագործվում է և՛ բնական բամբակ, և՛ սինտեպոն: Իհարկե, առաջինը, ինչպես և ամեն բնական բան, համարվում է շատ ավելի էլիտար, բայց չպետք է մոռանալ, որ որոշ մարդիկ ալերգիկ են բնական նյութերից, ընդ որում՝ շատ ավելի հաճախ, քան դրանց փոխարինողներից։ Վերոնշյալը վերաբերում է բացառապես Եվրոպային։ Արևելքը, որպես «նուրբ հարց», ընտրել է կահույքի զարգացման մեջ իր սեփական ճանապարհը: Նրանք ևս ունեցել են իրենց փափուկ կահույքը: Արևելքը հնարավորինս պարզեցրել է ամեն ինչ. եթե բազկաթոռ է կամ բազմոց, ուրեմն՝ այն մեկ մեծ բարձի տեսքով է, եթե աթոռների հավաքածու է, ապա մեկը անպայման «կսահի ու կմտնի» մյուսի մեջ:

Պահարանային կահույքը հայտնվել է այն ժամանակ, երբ մարդիկ սովորել են փայտ մշակել և օգտագործել: Առաջին նման կահույքը եղել է զանգվածեղ և անտաշ: Ներկայում կահույքի ստեղծման համար օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ և նյութեր, ինչը թույլ է տալիս պահարանային կահույքը դարձնել բազմաֆունկցիոնալ՝ կախված նպատակներից։ Այսօր էլ կահույքը շարունակում է գրել իր պատմությունը, ընդ որում՝ դժվարին պայմաններում, քանի որ գերիշխող են դարձել մինիմալիզմն ու բարձր տեխնոլոգիաները։ Կահույքը պետք է փոխակերպվի անճանաչելիորեն, որպեսզի իր տեղը գտնի նոր աշխարհում: Եվ նա հաջողությամբ անում է դա: Արտադրության մեթոդների բազմազանությունը (ներկառուցված և մեխանիկական), ցանկացած ոճի նկատմամբ հավասար ուշադրությունը և պոտենցիալ սեփականատիրոջ եկամուտներից անկախությունը հանգեցրել են նրան, որ կահույքն իր լավագույն դրսևորմամբ կա յուրաքանչյուր բնակարանում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback