Yerevan, 25.January.2026,
00
:
00
BREAKING


Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք. ԿԳՄՍՆ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։

Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների  ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ապարանը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին ակտիվության համար և անդրադարձել մրցույթին մասնակցելու կարևորությանը:

«Պետք է արձանագրենք, որ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառը մեծ պատվով է կրել  այդ տիտղոսը, որը վկայում է այն մասին, որ սահմանված բարձր նշաձողը պահպանվում է, և տարեցտարի բարելավվում է քաղաքների պատրաստվածությունը: Ծրագրի ամբողջ նպատակը տվյալ քաղաքային բնակավայրում երիտասարդական կյանքի ակտիվացումն ու համապատասխան ենթակառուցվածքների զարգացման խթանումն  է, որպեսզի երիտասարդները մայրաքաղաքային կյանքով ապրեն ոչ միայն տիտղոսակիր տարում, այլև դա դառնա շարունակական և վերածվի ավանդույթի: Ծրագրի շրջանակում պետական տարբեր կառույցների և միջազգային գործընկերների ուղղորդում ենք՝ տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը դիտարկել որպես տարբեր միջոցառումների անցկացման առաջնային վայր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսկերպ փորձ է արվում խթանել նաև երիտասարդական մայրաքաղաք հռչակված բնակավայրի միջազգային կապերի զարգացումը և տուրիստական հոսքերի աճը:

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը հնարավորություն է տալիս նաև դառնալ տարածաշրջանային նշանակության միջոցառման կենտրոն՝ հիշատակելով 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանի օրինակը, որտեղ անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթը։ Նշված միջոցառումների կազմակերպումից հետո արդեն Կապանը ճանաչվել է  2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք:

Փորձագիտական հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայտատու քաղաքների վերաբերյալ և ընդգծել, որ դրանցից որևէ մեկը բացարձակ առաջատարի դիրքերում չի գտնվել. ուսումնասիրման արդյունքում յուրաքանչյուրն ունեցել է ուժեղ և թույլ կողմեր:

Հաղթող ճանաչված Ապարան քաղաքի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և ընդգծել, որ մրցույթին մասնակցել են մարտական տրամադրվածությամբ և երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը նվաճելու մեծ ցանկությամբ:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia