Աշխարհի ամենագեր երեխան. լուսանկարներ
PHOTO
Wnews.am-ը գրում է.
Չինացի Լու Խաոն ծնվել է 2, 5 կգ քաշով, իսկ ահա երեք ամիս անց նա ակտիվ քաշ է հավաքել։ Նման կերպ երեք տարեկանում նա կշռել է 60 կգ, ինչը նորմայից հինգ անգամ շատ է։
Նրա հայրը պատմում է, որ տղան կատաղի ախորժակ ունի. «Մի անգամից նա կարող է ուտել երեք աման բրինձ, հավ եւ մեկ լիտր կաթ»։ Ծնողները խոստովանում են, որ բազմիցս փորձել են սահմանափակել երեխայի ախորժակը, սակայն բոլոր փորձերն ավարտվել են երեխայի բացասական ու հիստերիկ արձագանքով։ Վերջին անգամ, երբ ծնողները փորձել են նրան միայն բանջարեղենային ուտեստներ տալ, նա կոտրել է ամենը, ինչ ձեռքի տակ է ընկել ու պահանջել «նորմալ» սնունդ։
4- 5 տարեկանում Լուն գիրացավ եւս 22 կիլոգրամով չնայած ակտիվ սպորտով զբաղվելուն։ Բժիշկները լրջորեն անհանգստացած են երեխայի առողջությամբ, նման քաշով երեխան դժվար է շարժվում։
Բժիշկները չեն կարողանում հասկանալ երեխայի այդչափ մեծ քաշի եւ ախորժակի պատճառը։
Երեխան անգամ մանկապարտեզ չի կարողանում ոտքով գնալ։
Լուի սիրած հերոսը սուպերմենն է։ Նա երազում է, որ երբ մեծանա տիրապետի սուպերմենի ուժը։




















































