Yerevan, 24.January.2026,
00
:
00
BREAKING


Սյունիքում օրեր առաջ երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

ՔԿ փոխանցմամբ, հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից շտապօգնության ավտոմեքենայով «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ, 41–ամյա և 36–ամյա եղբայրների՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, 2024թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն է ստացվել զեկուցագիր այն մասին, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 41–ամյա տղամարդը 2024թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:50-ին, մահացել է:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները հիշյալ վնասվածքներն ստացել են ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։

Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ 2024թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ, Հ․Բ,–ն, Գ․ Ա–ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, իրենց պատկանող վառելիքով տարաները եղբայրների կողմից վերցնելու և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, հեղյուս և մանեկ քանդելու համար նախատեսված մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, հիշյալ հարցի և դրա շուրջ տեղի ունեցած վիճաբանության համար եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հիշյալ անձինք, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նրանցից մեկի՝  41–ամյա տղամարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝  պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի՝ 36–ամյա տղամարդու  առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Բ․–ի, և Գ․Ա․–ին մեղադրանքներ են ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 167-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia