Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Թուրք, իրանցի, աֆղանստանցի. քանի՞ անձ է խախտել ՀՀ սահմանը, քանի՞ քրգործ է հարուցվել

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի  հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 տոկոս: Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
 
MediaHub-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ՌԴ սահմանապահներն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում սահմանային ռեժիմի կանոնների խախտումներ են արձանագրել 32 անձի կողմից։ 

Վերջիններս փոխանցվել են Հայաստանի ԱԱԾ-ին։

«Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բերման են ենթարկվել՝ Հնդկաստանի՝ 8, Եգիպտոսի՝ 4, Թուրքիայի՝ 3, Իրաքի՝ 1, Թունիսի՝ 1, Իրանի՝ 1, Աֆղանստանի՝ 1, Ալժիրի՝ 1, Ռուսաստանի Դաշնության՝ 1 քաղաքացի։ Եվս 1 քաղաքացի փորձել է անցնել Թուրքիա՝ ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ Խախտումների պատճառները տարբեր են․ ավելի լավ կենսապայմաններ գտնելու, Հայաստանի տարածքում ձկնորսություն կատարելու և որսի հետագա վաճառքը Թուրքիայում կազմակերպելու նպատակով, կրոնական հիմքով մերձավոր շրջապատի միջև կոնֆլիկտների հետ կապված, քրեական հետապնդումներից խուսափելու համար և այլն»։

Տեղեկանում ենք, որ հինգ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ՝ «Պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածով։ Սահմանային ռեժիմի կանոնների խախտումներ են արձանագրվել 32 անձի կողմից, որից 32-ը բերման են ենթարկվել ՌԴ սահմանապահ ծառայողների կողմից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ-ին։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ձերբակալվել է Հնդկաստանի Հանրապետության 15 քաղաքացի, Իրանի՝ 6, Հայաստանի՝ 9, Նիդեռլանդների՝ 1, Իսպանիայի՝ 1 քաղաքացի։

Դեպքերը տարբեր են, օրինակ՝ Մեղրիի անցակետում կանգնեցվել է BMW (GR3 37ZN621) մակնիշի ավտոմեքենան՝ ՀՀ 2 քաղաքացիներով։ Զննությամբ հայտնաբերվել է մոտ 16 կգ ընդհանուր քաշով 4 փաթաթված փաթեթ, 1 հրազեն։ Մայիսին ՀՀ քաղաքացու վարած բեռնատար ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է շագանակագույն (ենթադրաբար՝ հերոին) փաթեթ՝ ընդհանուր 207,29 գրամ թմրամիջոցով։

Այն փոխանցվել է ՀՀ ՊԵԿ Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին՝ հետագա դատավարական գործողությունների համար։
 
Իրանի քաղաքացու վարած բեռնատար ավտոմեքենայի զննությամբ՝ ՀՀ սահմանին, սահմանապահները տրակտորի կցորդիչ սարքում հայտնաբերել են սև փաթեթ՝ մուգ կանաչ բուսական նյութով (ենթադրաբար՝ մարիխուանա), ընդհանուր 27,34 գրամ քաշով:
 
Նմանատիպ օրինակները շատ են:

«Ինչ վերաբերվում է Վահե Ղազարյանի այսօրվա ելույթին, դա ընդամենը քաղաքական մանիպուլյացիա է, ՀՀ ոստիկանությունը որևէ իրավասություն չունի սահմանապահ ծառայության հետ։ Բացահայտումն իրականացրել են ՀՀ ԱԱԾ մարմինն ու ՌԴ սահմանապահ ստորաբաժանումը»,- MediaHub-ին ասաց քաղաքացին, ով տրամադրել է մեզ այս տեղեկությունները։
 
Նա նաև ավելացրեց, որ հունվարի 1-ից  ՌԴ սահմանապահների հեռացումից հետո պատկերը կփոխվի, և կբախվենք տխուր իրականության։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia