Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան

INTERVIEW

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև.

- Վերջերս տեղի ունեցավ հայ-իրանական բիզնեսի եւ զարգացման կենտրոնի բացումը, որը, ինչքան տեղյակ ենք, Իրանի ամենախոշոր նման կենտրոնն է արտերկրում։ Ի՞նչ ուղերձ է սա մեր տարածաշրջանին։

- Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ տեղի է ունեցել կարեւոր պատմական իրադարձություն, եւ սա միայն սկիզբն է, ու դեռ զարգացման ծրագրեր պետք է իրականացվեն։ Հայ-իրանական այս խոշոր բիզնես կենտրոնի մեկնարկը, վստահաբար, նոր էջ կբացի ոչ միայն երկու բարեկամ երկրների հարաբերություններում, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանային համագործակցության մեջ։ Այն ստեղծում է տարածաշրջանային զարգացման լուրջ հեռանկարներ, ճանապարհ է բացում նոր կապերի ստեղծման, փոխշահավետ գործարքների եւ մեր տնտեսությունների զարգացման համար։ Այս կենտրոնը հետաքրքիր դարպաս կարող է դառնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Մասշտաբներն իրոք շատ մեծ են, հեռանկարները լուրջ են։ Բայց դա պահանջելու է համառ աշխատանք։ Այս բիզնես կենտրոնի հնարավորություններից, վստահաբար, օգտվելու են ոչ միայն Հայաստանն ու Իրանը, այլեւ մեզ բարեկամ ու գործընկեր շատ այլ պետություններ։ Սա կարող է կապող օղակ դառնալ տարբեր երկրների եւ բիզնես համայնքների միջեւ, կդառնա տարածաշրջանի բիզնես համագործակցության մի մոդել, որը պետք է ընդլայնվի եւ զարգանա։
Ես ուրախ եմ, որ իմ ներդրումն եմ ունեցել իմ երկրում, իմ հայրենիքում մեր բարեկամ երկրի բիզնես կենտրոնի ստեղծման մեջ։ 

- Ակնհայտ է, որ հիմա Հարավային Կովկասում նոր ճարտարապետության ձեւավորումն ընթացքի մեջ է, որտեղ տնտեսական գործոնը չափազանց կարեւոր է։ Ձեր կարծիքով, Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ առաջ տանելու իր շահերը։

- Այո, մեր տարածաշրջանում տեղի են ունենում պատմական գործընթացներ, ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական, որոնք Հայաստանի համար թե´ կարող են լինել բարենպաստ եւ թե´ կարող են ձեւավորել լրջագույն ռիսկեր։ Տարածաշրջանային իրավիճակի վրա նախեւառաջ լուրջ ազդեցություն ունեն մեր հարեւան երկրները՝ Իրանը, ՌԴ-ն, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ հավաքական Արեւմուտքը՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն, չի կարելի անտեսել Չինաստանի եւ Հնդկաստանի դերակատարումը։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր տարածաշրջանում սպասարկում է սեփական շահը, եւ Հայաստանը նույնպես պետք է սպասարկի իր շահը՝ համադրելով մյուսների շահերի հետ։ Այստեղ հարցն այն է, թե ինչքանով այդ շահերի համադրումն օգուտներ կբերի մեր երկրին՝ ապահովելով նախ խաղաղություն, ապա՝ լոգիստիկ եւ այլ ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություններ եւ, իհարկե, տնտեսական զարգացման պայմաններ։ Ակնհայտ է, որ մենք ոչ մեկի հետ չպետք է փչացնենք մեր հարաբերությունները, առավել եւս՝ դրանք չդարձնենք թշնամական։ Հաճախ առաջին հայացքից մոտակա ռիսկերը չեն երեւում, բայց դրանք կարող են հանկարծ անսպասելի, լուրջ եւ անդառնալի խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ այս մեծ պատմական պրոցեսում մեզ դաշնակիցներ են պետք, միայնակ մենք չունենք բավարար ռեսուրս։ Բայց եթե մենք կարողանանք մեր շահերը գրագետ ձեւակերպել, ապա հաստատ կունենանք դաշնակիցներ, որոնց շահերի հետ դրանք կհամընկնեն։ Սրընթաց փոփոխություններ են տարածաշրջանում՝ Իրանը դարձել է ԲՌԻԿՍ-ի անդամ, Ադրբեջանը եւ Թուրքիան հայտ են ներկայացրել՝ անդամակցելու, մեր հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանը ԲՌԻԿՍ-ի առանցքային դերակատարներից է։ Սա հարց է, որ մեր դուռը թակում է. ի՞նչ ենք մտածում մենք, բայց դա ոչ թե ցանկությունների կամ սիրել-չսիրելու հարց է, այլ՝ լուրջ հաշվարկների։ Ընդհանրապես, մեր երկրի կարեւոր քայլերը միայն ու միայն գրագետ, սառը հաշվարկներ են պահանջում։

- Կովկասյան նոր ճարտարապետության մեջ առանցքային է նոր ենթակառուցվածքների, ճանապարհների հարցը։ Սա մեզ համար միայն ռիսկե՞ր է պարունակում, թե՞ նաեւ հնարավորություններ։

- Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, 30 տարուց ավելի շրջափակված է նաեւ երկու կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Իրանի հետ մենք երկաթուղի չունենք։ Առավել կենսական, բարձր նշանակություն ունեն Վրաստանով անցնող ճանապարհները՝ դեպի Սեւ ծով եւ Լարս. վերջինս տարվա գրեթե կեսը կա´մ փակ է, կա´մ մեծ կուտակումներ կան, իսկ սեւծովյան նավահանգիստները լիարժեք չեն օգտագործվում։ Սա նշանակում է, որ, անկախ այսօրվա, երեկվա կամ վաղվա իշխանությունից, մենք պետք է լրջորեն մտածենք նոր եւ կենսունակ ճանապարհների, մյուս ենթակառուցվածքների մասին։ Ի վերջո, ժամանակները փոխվում են, աշխարհը փոխվում է, մեր մոտեցումները նույնպես պետք է փոխվեն, իհարկե՝ ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի։ Հայաստանը պետք է օգտվի եւ ինտեգրվի տարբեր խոշոր երկրների կողմից առաջարկած տրանսպորտային սխեմաների մեջ։ Գիտեք, խաղաղ մրցակցությունը երբեմն գրեթե նույնքան բարդ ու նույնքան ռիսկային է, որքան պատերազմները։ Խաղաղ մրցակցությունը պահանջում է գրագիտություն. դու պետք է կարողանաս ճիշտ հաշվարկել քեզ ձեռնտու տարբերակները ոչ թե մեկ օրվա կտրվածքով, այլ՝ հիսուն-հարյուր տարվա։ Սա պահանջում է դիվանագիտություն, որպեսզի քո շահերը ճիշտ համադրես ազդեցիկ, խոշոր պետությունների հետ, որպեսզի ունենաս քո ծրագրերի իրականացման հնարավորություն։ Ակնհայտ է, որ ինտեգրվելու հիմքում խաղաղ գոյակցությունն է կամ երկարատեւ խաղաղ դադարը։ Ես ուզում եմ նաեւ հատուկ նշել մեր երկիր մտնող գազամուղների մասին. հյուսիսից՝ ՌԴ-ից, եւ հարավից՝ Իրանից, յուրաքանչյուր տարի Հայաստանը սպառում է շուրջ 2,3-2,5 մլրդ խմ գազ, որից 1,9-2 մլրդ-ն՝ ՌԴ-ից, մյուս մասը՝ Իրանից։ Ուղիղ 10 տարի է՝ մենք չենք կարողանում ավարտել մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հզորությունների ավելացման շինարարությունը եւ ավելացնել Իրանից գազի ներկրումը՝ 3-3,5 անգամ։ Ո՞վ է մեղավոր, որ նույնիսկ այդ հարցը չի լուծվում։ Իսկ եթե դադարի ՌԴ-ից գազի ներկրումը դեպի Հայաստան, Աստված մի արասցե, ի՞նչ կլինի։
Նոր ճանապարհները եւ ենթակառուցվածքներն օրվա իշխանություններինը չեն կամ որեւէ իշխանությանը չեն, դրանք պատկանում են մեր ժողովրդին եւ մեր պետությանը, պետք է գնալ լուծումների եւ ճիշտ լուծումների։

- Ի՞նչ ռիսկեր եք տեսնում ներքին տնտեսական կյանքում, բիզնեսում։

- Կան մտահոգիչ խնդիրներ, որոնք առավելապես կապված են իրականացվող վարչարարության եւ որոշ իրավական կարգավորումների հետ։ Եթե վերցնենք վերջին տարիներին թափ հավաքած այնպիսի ոլորտ, ինչպիսին շինարարությունն է կամ բազմաբնակարան շենքերի կառուցապատումը, ապա, այսպես կոչված, ԱՊԶ-ներից, շինթույլտվություններից մինչեւ ավարտական ակտերի ստացում՝ իրավիճակը հետեւյալն է․ տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դրամների միայն պետական տուրքի վճարում, իսկ դրանց ուշացման դեպքում՝ տասնապատիկ գումարներ։ Հիմա, սա որեւէ օգտակար բան տալի՞ս է տնտեսվարողին, կառուցապատողին. իհարկե՝ ոչ։ Փոխարենը՝ թանկացնում է քաղաքացու կյանքը, բարձրացնում է անշարժ գույքի գները։ Կան ռիսկեր՝ կառուցապատողների սնանկացման, ինչը նաեւ մեր ժողովրդի այն հատվածի վրա է ազդում, ովքեր բնակարաններ են գնել, բայց գործը կիսատ է մնացել։ Ես լուրջ խնդիրներ եմ տեսնում շինարարության ոլորտում։ Իհարկե, հայտնի է նաեւ, որ ՌԴ-ից եւ մի շարք այլ երկրներից 2 տարի առաջ շատերը եկան Հայաստան, եւ նրանց մեծ մասն այնուհետեւ այլ երկիր գնաց. ինչո՞ւ, պետք է վերլուծել եւ գնահատել իրավիճակը։ Սա խորքային հարց է։ Մեզ բավական օգուտներ բերեցին վերաարտահանումը եւ ներկրումը դեպի ՌԴ եւ հակառակը, բայց դա մի օր վերջանալու է։ Մենք այս տարի՝ 2024-ի առաջին կիսամյակում, ունենք պետական բյուջեի մուտքերի լուրջ թերակատարում։ Ի՞նչ պետք է անել. վարել ողջամիտ եւ իրական, ազատական տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե տնտեսվարողների մի մասին կամայական ձեւով, ինչ-որ չնչին չվճարման կամ զանցանքի համար ճնշումների ենթարկել։ Սա մեզ լավ տեղ չի տանի։ Պատահական չէ, որ կապիտալն արտահոսում է Հայաստանից։ Ամեն ինչ պետք է անել, որ ներդրումներ հոսեն մեր հայրենիք, ստեղծվեն նոր աշխատատեղեր, մենք պետք է սիրենք եւ հարգենք իրար, չուրախանանք հարեւանի վատ վիճակով։ Պետական պաշտոնյաներն էլ պետք է սիրեն եւ հարգեն տնտեսվարողներին եւ նրանց հետ աշխատողներին, որովհետեւ նրանք են երկրի գանձարանը լրացնում։ Հարկեր պետք է մուծեն բոլորը․ դա հստակ խաղի կանոն է։ Բայց ես տեսնում եմ ռիսկ, որ տնտեսական որոշ դժվարությունների պայմաններում ՊԵԿ-ը կարող է ունենալ գայթակղություն՝ վարչարարական կոպիտ մեթոդներով բիզնեսի վրա ճնշումներ բանեցնելու։ Սա փորձված ու երբեք լավ բանի չբերող մեթոդ է։ Կապիտալը կսկսի փախչել, բիզնեսը լուրջ խնդիրներ կունենա, դա էլ իր ուղղակի ազդեցությունը կունենա հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա՝ իր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով։

- Դուք անընդհատ նշում եք մեզ համար շահավետ տարբերակների, հաշվարկված գրագետ նախագծերի անհրաժեշտության մասին։ Ունե՞նք արդյոք մենք նման մշակված նախագծեր, ճշգրիտ պրոֆեսիոնալ փորձաքննություն անցած տնտեսական փաթեթներ եւ տեսլականներ։

- Այսպես պատասխանեմ հարցին. ես գիտեմ, որ մենք ունենք բավարար մասնագիտական ներուժ՝ բարդ հաշվարկների, ստրատեգիական նախագծերի մշակման համար։ Եվ ես գիտեմ, որ մենք պարտավոր ենք ունենալ մեր տարածաշրջանում ստեղծված այսօրվա նոր իրավիճակում մեր ճիշտ հաշվարկված պրոյեկտները, որոնց համար ե՛ւ բանակցել է պետք, ե՛ւ պայքարել, ե՛ւ դաշնակիցներ ձեռք բերել։ Չեմ բացառում, որ առաջիկայում նման մի քննարկում նախաձեռնեմ, որտեղ չի լինի դատարկախոսություն, իրար վիրավորելու ու մեղադրելու մթնոլորտ, այլ՝ լուրջ մասնագետների, լուրջ գործիչների հետ մի քննարկում, որը գուցե կարող է ունենալ շարունակություն՝ աշխատանքային խմբերի ձեւով, որտեղ իսկապես կոնկրետ աշխատանք կարվի՝ մեր երկրի համար շատ կարեւոր աշխատանք։ Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member