Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


«Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Ադրբեջանի հետ «Մոսկվայի պայմանագիրը» Հայաստանի համար ճանապարհ կբացի դեպի ՆԱՏՕ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը 90 %-ով պատրաստ է, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե համաձայնագիրը կստորագրվի, երբ բոլոր կետերը համաձայնեցվեն։ Հայաստանը անհրաժեշտ է համարում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ամրագրել տարածքային ամբողջականությունը և սահմանազատումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Նույնն ասում է Ադրբեջանը, սակայն, երբ բանը հասնում է մանրամասներին, սկսում են հարցեր ծագել: Եվ երբեմն դժվար լուծելի: Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից, փոխի Սահմանադրությունը և համաձայնի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Հայաստանը հրաժարվում է դրանից։ Երկրորդ հարցը վերաբերում է բանակցային գործընթացում միջնորդներին։

Բաքուն ցանկանում է Ռուսաստանին տեսնել որպես միջնորդ, քանի որ Ադրբեջանը չեզոք է և չի ցանկանում գործընկերություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Եվ դա՝ թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք հայամետ են։ Հայաստանն իր հերթին ցանկանում է որպես միջնորդ տեսնել ԱՄՆ-ին և ԵՄին, քանի որ նայում է նրանց ուղղությամբ և հույս ունի, որ, ի վերջո, անդամակցելու է և՛ ՆԱՏՕ-ին, և՛ ԵՄ-ին։ Գայթակղության քար է դարձել նաև «Զանգեզուրի միջանցքը», որի շուրջ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել։ Դրա հայեցակարգը ակտիվորեն առաջ է մղվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, բայց եթե այն բացվի, ապա Հայաստանի ազդեցությունն ու նշանակությունը տարածաշրջանում զգալիորեն կկրճատվի։ «Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի ելքն է Թուրքիա, ուստի գործը կարող է հասնել անգամ քաղաքական շանտաժի։ Օրինակ՝ ես չեմ բացառում, որ կողմերից մեկը կարող է Զանգեզուրի միջանցքի հարցը կապել ԼՂ կարգավիճակի հարցի հետ։ Մինչդեռ ինքը՝ Լեռնային Ղարաբաղն արդեն չկա, այնտեղ վերադառնում են ադրբեջանական ընտանիքներ, այնտեղ գործնականում հայեր չկան։ Հարցն ինչ-որ տեղ փակուղային է»,svpressa.ru-ի հետ զրույցում ասել է պատգամավոր, Համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության դեկան Անդրեյ Սուզդալցևը:

Սակայն, չնայած բոլոր դժվարություններին և հակասություններին, կողմերն ամեն գնով ցանկանում են ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը հենց հիմա։ Ինչի՞ հետ է դա կապված, և ինչի՞ կհանգեցնի դա։ Այս հարցով դիմեցինք քաղաքագետ, Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Ժուրավլևին։ «Ե՛վ Հայաստանին, և՛ Ադրբեջանին այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է միջազգային աջակցություն, ուստի հրամայական է լուծել բոլոր ռազմական հակամարտությունները։ Փաշինյանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից հենց այդ պատճառով՝ երազում է անդամակցել ԵՄ-ին և նույնիսկ ՆԱՏՕ-ին։ Բայց երբ հաշտության պայմանագիրը գրեթե պատրաստ է, պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ»,- ասել է նա։

«svpressa.ru».- Ի՞նչ խնդիրներ են խանգարում Մոսկվայում խաղաղության պայմանագիր կնքելուն։

- Հայաստանի և Ադրբեջանի միջև կա շատ բարդ, ոլորապտույտ սահման։ Եվ ամեն մեկն իր օգտին է մեկնաբանում այս կամ այն տեղանքը։ Մյուս կողմից՝ Զանգեզուրի միջանցքի խնդիրն է։ Հարցն, իհարկե, կլուծվի, բայց ոչ արագ։ Ադրբեջանին Զանգեզուրն անհրաժեշտ է Նախիջևան և Թուրքիա մուտք գործելու համար: Հայաստանը նույնպես ցանկանում է վերահսկողություն պահպանել Զանգեզուրի միջանցքի վրա: Հոգու խորքում հայերը հույս ունեն, ի վերջո, վերականգնել Լեռնային Ղարաբաղը, և Զանգեզուրի վերահսկողությունը թույլ է տալիս հույս դնել դրա վրա: Կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հարցով կողմերը կստորագրեն մի փաստաթուղթ, որն իրականում չի գործի։ Կամ մասամբ կգործի։

«svpressa.ru».- Բանակցություններում միջնորդների հարցը նույնպես բաժանում է կողմերին: Հնարավո՞ր է փոխզիջման հասնել։

- Հայաստանի համար, որն արդեն ամբողջությամբ երես է թեքել Ռուսաստանից և հայացքն ուղղել է դեպի ԱՄՆ՝ երազելով անդամակցել ՆԱՏՕ-ին, նախընտրելի է ԱՄՆ-ի միջնորդությունը։ Ադրբեջանը հանդես է գալիս ռուսական միջնորդության օգտին:

«svpressa.ru».- Իրականում ինչպիսի՞ն է մեր ազդեցությունը տարածաշրջանում:

- Փաստացի, Ռուսաստանը կորցնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Անկախություն ձեռք բերած նախկին ԽՍՀՄ հանրապետություններն այնպիսի զգացողություն ունեն, որ իրենք դարձել են «չափահաս» և պետք է ունենան իրենց արտաքին քաղաքականությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդտեղ մենք արդեն զիջում ենք Թուրքիային։ Նախկինում Իրանն էր հավակնում առաջնահերթության, սակայն այժմ որոշակիորեն կորցրել է իր դիրքերը։ Մենք հպարտանում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով՝ մոռանալով, որ նրա գլխավոր դաշնակիցը Թուրքիան է։ Եվ ժամանակն է խոստովանել դա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ պարզ է. կա պրոամերիկյան կուրս, և վաղ թե ուշ այնտեղ կտեղակայվեն ամերիկյան ռազմաբազաները։ Այո, Գյումրիի մեր ռազմաբազան առայժմ մնում է այնտեղ, բայց մեկ տարածքում երկու ռազմավարական հակառակորդների ռազմաբազաներ պահելն անհեթեթ կլինի, համաձայնեք։ Այնպես որ, Հայաստանում ռուսական ռազմակայանի լուծարումը, իմ կարծիքով, ժամանակի հարց է։ Եվ եթե հիմա խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու Հայաստանի ճանապարհը բաց կլինի։

«svpressa.ru».- Բայց ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից։

- Հայաստանում հիանալի հասկանում են, որ ամերիկացիներն իրենց համար չեն կռվելու, և իրենք պաշտպանված չեն լինի, եթե տարածաշրջանային հակամարտություն առաջանա։ Դրա համար էլ մնում են ՀԱՊԿում։ Ցավոք սրտի, Հայաստանին և ավելի քիչ նաև Ադրբեջանին մենք պետք ենք որպես էժան ռեսուրսների աղբյուր, և դա՝ բարեկամության մասին խոսելու դիմաց։ Նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին։ Ռուսաստանը պարզապես, իմ կարծիքով, օգտագործվում է։ Մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network