Yerevan, 14.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանի կրեմլյան զիգզագներն ու արևմտյան թակարդը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Փաշինյանի կրեմլ յան զիգզագներն ու արևմտյան թակարդը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը պատրաստ է հենց այս ամիս խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. հենց դա է երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Այդ մասին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկին առաջարկել է ստորագրել արդեն համաձայնեցված կետերը, իսկ չլուծված հարցերի քննարկումը թողնել ապագային։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները խաղաղության համաձայնագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Բայց հիմնականը մեկ բան է՝ Երևանն ու Բաքուն առայժմ մնում են իրենց շահերին: Ի սկզբանե ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթաժողովից առաջ ենթադրվում էր, որ կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախօրեին Նյու Յորքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկել էր իրադարձությունների զարգացման նման հնարավոր սցենարի մասին՝ առաջարկելով վերադառնալ մոսկովյան տարածք՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջնականապես լուծելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով։ Սակայն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ բանակցություններ վարելու պայմանավորվածություն «ձեռք չի բերվել»։ Նրա խոսքով, «նման գաղափար կար, բայց ոմանց կողմից չաջակցվեց»։

Այստեղից հետևում է, որ հանդիպում կազմակերպելու հարցով բանակցություններ վարվել են, սակայն, ըստ որոշ աղբյուրների, հայկական կողմը հրաժարվել է դրանից։ Կայացել են միայն Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումներ, իսկ իրենք՝ Բաքվի և Երևանի առաջնորդները, ընդամենը կարճ զրույց են անցկացրել Կրեմլում գագաթաժողովի ձևաչափով։ Միևնույն ժամանակ, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նշել է, որ «ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, առանց բացառության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին մաղթել են՝ որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ», թեև, ըստ նրա, «ոչ մեկը, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել՝ հիշելով, որ դա բարդ հարց է»։ Իրոք, հարցը ոչ միայն բարդ է, այլ որոշ առումներով նույնիսկ առեղծվածային։ Փաստն այն է, որ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում՝ Փաշինյանն ասել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշումներ կայացնեն առանցքային հարցերի շուրջ, որոնք են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, տարածքային պահանջներից հրաժարվելը և դրանք հետագայում չներկայացնելու պարտավորությունը»։

Բայց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովի շրջանակում, որը համախմբեց եվրոպական մայրցամաքի երկրների մեծ մասի ղեկավարությանը, նա ստորագրեց փաստաթուղթ, ըստ որի, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայկական ԶԼՄ-ները դրանից հետո հայտնեցին, որ այդ փաստաթուղթը, որը մշակվել է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ստորագրել է Ալիևը, և որ այժմ ժամանակն է սկսել սահմանների սահմանազատման գործընթացը։ Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը հիմա խոսում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Որտեղի՞ց և ինչու՞ առաջացավ Բաքվի պահանջը Երևանի նկատմամբ, որ նա կհրաժարվի «տարածքային պահանջներից Ադրբեջանի դեմ», որը ամրագրված է իր Սահմանադրությամբ, բայց ուղղակիորեն չի առնչվում 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին։ Եվ ինչո՞ւ է Բաքուն առաջ մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախագծի սցենարը։ Մեր կարծիքով, դա Բաքվի միանշանակ հակաքայլն է՝ ի պատասխան Երևանի արևմտյան ռազմականացման, որում նա իր համար պոտենցիալ սպառնալիքներ է տեսնում։ Դա՝ առաջին հերթին։

Երկրորդ հերթին՝ ենթադրենք, որ Երևանն ու Բաքուն այս փուլում կորոշեն վերադառնալ մոսկովյան բանակցային հարթակ և կվերսկսեն երկխոսությունը խաղաղության պայմանագրի շուրջ։ Բայց այդ դեպքում շատ բան պետք է սկսել գրեթե զրոյից, քանի որ խաղաղության փաստաթղթի գոյություն ունեցող նախագիծը, որում բոլոր 16 կետերից 13-ը համարվում են համաձայնեցված, պատրաստվել են Արևմուտքի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ։ Այն չի հրապարակվել, սակայն, ըստ փորձագետների, պարունակում է շեղումներ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան), որով ավարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Ճիշտ է, Հայաստանը «պաշտոնապես» հետ չի վերցնում իր ստորագրությունը խաղաղության եռակողմ հայտարարությունից, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, բայց աշխատանքային խմբի շրջանակներում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ մեկուկես տարի է՝ այդ ձևաչափով առաջընթաց չկա:

Դա խոսում է այն մասին, որ Բաքուն, ի սկզբանե համաձայնելով «խաղ» խաղալ Երևանի հետ այլ հարթակներում, նրան մղում է արևմտյան ծուղակի մեջ՝ ստեղծելով մի իրավիճակ, որը զրոյացնում է նրա արևմտյան դրեյֆի արդյունավետությունը։ Հայաստանը, ըստ երևույթին, չէր սպասում, որ Ադրբեջանը կմանևրեր Ռուսաստանի ուղղությամբ, հավատալով, որ կկարողանա Թուրքիայի մասնակցությամբ, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կուլիսային աջակցությամբ իր հետ կապված բոլոր խնդիրները լուծել հակառուսական ուղղվածության հարթակում։ Բայց, ի վերջո, Երևանը մնացել է ոչնչով, չկա խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարգավորվել, դժվարություններ կան Ռուսաստանի հետ և խնդիրներ Իրանի հետ։ Փոխարենը մատնանշվում են հեռավոր «արևմտյան հույսերի հորիզոններ», և կան անիրատեսական սպասումներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National Festival