Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ. պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չկա արտաքին քաղաքականություն»: Այսպես է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն արձագանքում մեր այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: «Երեսուն տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում Հայաստանն անդամակցել է տարբեր կառույցների, հիմա էլ դրանց շրջանակներում այցեր են իրականացնում, մասնակցում հանդիպումների ու քննարկումների, իրենց պատկերացմամբ, փորձում ինչ-որ բան անել: Մնացածը, կարծես թե, որոշվել է Նյու Յորքում, երբ գնացել են Թուրքիայի տարածք և ստացել հրահանգները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա խոսքով, օտարների աչքում Հայաստանն այլևս որպես պետություն կամ սուբյեկտ չի ընկալվում: «Երբ ԱՄՆ պետքարտուղարին հարցրել են, թե ի՞նչ են միջազգային հարաբերությունները, նա արձագանքել է՝ դա կարծես երեկոյան ընթրիք լինի, կա՛մ դու սեղանի վրա ճաշատեսակ ես, կա՛մ էլ սեղանի շուրջ նստած մասնակից: Հայաստանը սեղանի վրայի ճաշատեսակ է: Այսօրվա դրությամբ խնդիրը Հայաստանը չէ, Հայաստանում մնացած ընդամենը մեկ հետաքրքրության կետ կա՝ ո՞վ է վերահսկելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Դա միակ հարցն է, որը քննարկվում է: Ադրբեջանը դրա պատճառով որևէ թուղթ չի ստորագրում, Թուրքիային և Իրանին միայն այդ հարցն է հետաքրքրում: Ռուսական կողմը ևս, կարծես, դրա մասին է անընդհատ ակնարկում: Քննարկման խնդիրն այն չէ՝ միջանցքը կլինի՞, թե՞ ոչ, միջազգային խաղացողներն ունեն այդ կոնսենսուսը, որ դա տեղի է ունենալու: Հայաստանն էլ դա լավ գիտի, դրա համար էլ խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Գիտեն, որ միջանցքը գործարկվելու է: Ամբողջ հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու այդ միջանցքը: Հիմա վերահսկման պայքար է: Հայաստանին չեն հարցնելու՝ այսպես կանե՞ս, թե՞ այնպես: Իրար մեջ ում ատամը ոնց կտրեց, այդպես էլ անելու են: Որպեսզի քեզանից ինչ-որ բան ներկայացնես, պետք է ատամ ցույց տաս: Իսկ մենք ո՞ւմ ենք ատամ ցույց տալիս: Կա՞ երկիր, որին կարողանում ենք ատամ ցույց տալ: Ոչ: Եթե ատամ ցույց չես տալիս, չկա դիմադրողականության խնդիր, չկա նաև հարաբերությունների կարգավորման խնդիր: Ի՞նչը քեզ հետ քննարկեն, քեզ կարող են միայն իրազեկել: Ինչպես Էրդողանը ասաց, որ մեկ տարի առաջ իրազեկել էին սեպտեմբերյան դեպքերի մասին»,- նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ վտանգներ կունենա այդ միջանցքի հնարավոր գործարկումը:Շատ է խոսվում Իրանի և Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու և Հայաստանի՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ոտնատակ» հայտնվելու մասին: «Սյունիք չենք ունենալու, դրանից ավելի մեծ վտա՞նգ: Եթե Վրաստանում ընտրություններից հետո, ինչպես վրացի փորձագետներն են կանխատեսում, լինեն խժդժություններ, հետընտրական գործընթացներ, մարդիկ կան՝ նույնիսկ քաղաքացիական պատերազմի վտանգների մասին են խոսում, եթե Իսրայելի ու Իրանի հարաբերությունները հանգեն ռազմական գործողությունների, «ոտնատակ» չենք ընկնելո՞ւ»,-արձագանքում է Պողոսյանը:

Իսկ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են սթափ ու ադեկվատ արձագանքում բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Իրանի՝ հնարավոր պատերազմին ներգրավվելու հնարավորության մասին ահազանգը լրահոսում առաջիններից է: «Իրենք ադեկվատության խնդիր չունեն: Ասում են՝ եկեք թուղթ ստորագրենք, չնայած վստահ ենք, որ այդ թուղթը ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանի իշխանությունը հաջորդ օրը կարող է հարձակվել: Ադրբեջանն այլևս չգիտի, թե ինչպես ասի, որ չի ստորագրելու որևէ փաստաթուղթ: Վերջին հայտարարությամբ էլ ասել են, որ կիսատ մշակված որևէ փաստաթուղթ անընդունելի է իրենց ստորագրության համար: Այս պարագայում որևէ երկիր որևէ սպասում չունի Հայաստանից:

Յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, որը փորձում է լուծել: Իրանը պե՞տք է սպասեր առաջարկների ու լուծումների: Նա առճակատվում էր և ասում՝ սահմանների փոփոխությունը մեզ համար կարմիր գիծ է: Այդ հայտարարությունները պետք է հայկական կողմից հնչեին: Իրանն էլ ասեր՝ այո, ողջունում ենք Հայաստանի այդ դիրքորոշումը: Իրանը չի էլ սպասում, թե հայկական կողմն ինչ կասի, նա առաջինն է իր դիրքորոշումը հայտնում: Կամ՝ շատերն ուրախացել են, թե ինչ լավ է, որ միայն մեր սահմանապահներն են վերահսկելու հայ-իրանական սահմանի խնդիրները և այլն: Ամեն օր հաղորդագրություններ են ստացվում, որ Ռուսաստանը նոր գյուղեր է ազատագրում Կուրսկում էլ, այլ հատվածներում էլ, բոլորը հասկանում են՝ իրենց մոտ առաջընթաց է: Եվրոպայից հնչում են հայտարարություններ, որ պետք է Ռուսաստանի հետ գտնել համագործակցության ուղիներ և այլն: Որևէ մեկը չի ընկալում, որ Ռուսաստանին հնարավոր է լինելու մինչև վերջ ջախջախել:

Ռուսաստանն ամեն ինչ անում է իր շահի համար, այսօր ասում է՝ չես ուզում իմ սահմանապահները կանգնեն քո սահմաններին, դուրս կբերեմ, չես ուզում Զվարթնոցում լինեն, չեն լինի: Դա նշանակում է, որ նա մշակում է կամ ունի գաղափար, թե ինչպես է իր շահերն առաջ տանելու: Դա չի նշանակում, որ Ռուսաստանն իր շահերից հետ է կանգնել և պատրաստ է կորուստների գնալ: Իրեն որևէ պարագայում պարտված չի զգում, հաղթածի նման է: Իսկ մենք հասկանո՞ւմ ենք, թե Ռուսաստանը ինչ սցենարներ է մշակել, գուցե այդ պարագայում ավելի շատ կորուստներ ունենանք կամ առերեսվենք բարդ իրավիճակների հետ: Գնացին, սուրճ խմեցին, ծիծաղեցին, Ռուսաստանն էլ ասաց՝ ուզում ես, սահմանապահներին կհանեմ: Միջազգային հարաբերություններում այդպես չի լինում: Սա պետք է դիտարկենք հաշվարկելու, հասկանալու, սցենարային պլանավորում անելու համար:

«Ի՞նչ անել իշխանությունը մեկ օր ավելի պահելու համար» նպատակի իմաստով շատ ադեկվատ քաղաքականութուն են վարում: Բայց այսօր իշխանությո՞ւն, թե՞ Հայաստան պահելու ու վերականգնելու խնդիր ունենք: Ուստի, ցանկացածս մեր առջև դրված նպատակներից է սկսում գնահատել տեղի ունեցող գործընթացները»,-ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Նպատակը սեփական իշխանությունը երկարաձգելն ու ընկած վարկանիշը վերականգնելն է, գուցե դրան են ուղղվա՞ծ նաև դատախազության՝ մեկը մյուսի հետևից դատարաններ ներկայացվող հայցերն ապօրինի գույքի բռնագանձման նպատակով: «Գործեր սկսել դեռ չի նշանակում դրանք ավարտել: Խոսում ենք, որ ժողովրդավար երկիր ենք: Ժողովրդավարության արժեքների համակարգի մեջ կա անմեղության կանխավարկածը: Հույս ունենանք, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ ազնիվ կքննեն, դրանից հետո դատական մարմիններն արդար վճիռներ կկայացնեն: Սրանք հույսեր են: Եթե մարդիկ սխալներ, ապօրինություններ են թույլ տվել, կանխամտածված գողություններ են կատարել, թող պատժվեն, ո՞վ կարող է դրան դեմ լինել: Բայց պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ ո՞րն է այս ամենի իրական նպատակը: Մանիպուլյատի՞վ է այս ամենը, թե՞ իրականություն:

Ցավոք, ամեն ինչ խեղաթյուրել են այս վեց տարվա մեջ: Եթե այս ամենի մեջ մանիպուլ յացիաների դաշտ է դրված, ինչի՞ վրա հիմնվեմ, որ այս անգամ բոլոր գործերն ազնիվ են քննվելու, այս անգամ դրանք ազնիվ նպատակի համար են, առավել ևս, որ բոլորը մեկտեղվեցին նույն ժամանակահատվածում: Կհետևենք դատական գործընթացներին, կտեսնենք, թե ինչ կլինի: Ամեն մարդ ինքն է դիտարկում, թե ինչպիսին է դատավորի, մեղադրողի, պաշտպանի վարքագիծը: Եթե դատավորը քնի դատական նիստի ժամանակ, ուշադիր չլինի, հարգալից չխոսի, կարգ ու կանոնը չպահի, մարդկանց մոտ վերաբերմունք է ձևավորվելու, և կապ չունի, թե այդ մարդը որ կողմում է: Նույն կերպ Սրբազան շարժման ժամանակ ազնվության մասին քարոզները, ելույթներն ազդում են մարդկանց վրա, որքան էլ փորձեին մանիպուլացնել դա: Երբ մարդը մնում է ինքն իր հետ մենակ, շատ հարցերի տրանսֆորմացիա է տեղի ունենում:

Գուցե մեզ պետք է այս ժամանակահատվածը, որ գիտակցենք, վերափոխվենք, դուրս գանք բարոյահոգեբանական ճգնաժամից, որով հիմա անցնում ենք: Սա ամենացավալի երևույթն է ցանկացած պետության համար: Պետք է պարտված վիճակից դուրս գանք, իսկ դրա համար պետք է ձևավորել իշխանություն, որը պարտված չէ: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություններ, դա մեզ անընդհատ պահպանելու է պարտվածի հոգեվիճակում: Պարտված իշխանությունը պետք է ինքնակամ հեռանա»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member