Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հոգեկան առողջության համաշխարհային օր, Տեսողության համաշխարհային օր, Եվրամիություն՝ Մահապատժի դեմ պայքարի եվրոպական օր, Կուբա՝ Իսպանիայից ազատագրվելու պայքարն սկսելու օր, Լեհաստան՝ Ծառատունկի օր, Ֆիջի՝ Ֆիջիի անկախության օր, Հայաստան՝ Քիմիական զորքերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1725 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին:

1871 – վախճանվել է ազգային-ազատագրական և մշակութային գործիչ Խաչատուր Լազարյանը:

1903 – ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Աշիկ Մանուկյանը:

1908 – ծնվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

1909 – ծնվել է պատմաբան Հայկազ Ժամկոչյանը:

1913- օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է հայկական վիլայեթներում իրագործել բարենորոգումների որոշված ծրագիրը:

1935 –վախճանվել է հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշաևը։

1947 –վախճանվել է նկարիչ և դիզայներ Արշակ Ֆեթվաճյանը:

1955– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Լյուսի Թարգյուլը։

1973 – վախճանվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը:

1982 –ծնվել է փոփ երգիչ Արամեն (Արամ Եղիազարյան):

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտը ռմբակոծելուց հետո Մալիբեյլի գյուղի տարածքում խփվել է երկրորդ ադրբեջանական Су-25-ը, օդաչուն չի հասցրել կատապուլտի ենթարկվել:

1992-ավարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը:

2006- ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

2007- ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին:

2009- Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

2011 –վախճանվել է հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը:

2012-Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են:

2020-Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն երեկոյան հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին:

2023-Երևանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվել է Երևանի քաղաքապետ:

ԱՇԽԱՐՀ

680 -կայացել է Կերբելի ճակատամարտը, որը սովորաբար դիտարկվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ:

732– տեղի է ունեցել Տուրի ճակատամարտը, որտեղ Ֆրանկերի հաղթանակը դիտարկվում է որպես մահմեդականներին Եվրոպայից դուրս քշելու շրջադարձային կետ:

1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող Աբել Թասմանը:

1684– ծնվել է ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ Անտուան Վատտոն։

1731 –ծնվել է բրիտանացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս Հենրի Կավենդիշը, որը բացահայտել է ջրի բանաձևը և «չափել» երկրագնդի կշիռը:

1780 – Կարիբյան ծովում սկսվել է մեծ մրրիկ, որը տևել է 6 օր, ավերածությունների հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։

1789 -հեղափոխական Ֆրանսիայում պետականացվել է եկեղեցական գույքը:

1810 – ծնվել է բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ժոզեֆ Ագուստին Շաոն:

1813– ծնվել է իտալացի հռչակավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին։

1837 –վախճանվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն:

1846-անգլիացի աստղագետ Ուիլյամ Լասսերի կողմից հայտնաբերվել է Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնը:

1861 –ծնվել է նորվեգացի բնախույզ Ֆրիտյոֆ Նանսենը:

1865 -ամերիկացի Ջոն Ուեսլի Հայատը արտոնագրել է սինթետիկ նյութից պատրաստված բիլիարդի գնդիկը:

1875 -վախճանվել է ռուս գրող, դրամատուրգ Ալեքսեյ Տոլստոյը:

1918-Իռլանդական ծովում գերմանական SM UB-123 նավը տորպեդահարել և խորտակել է անգլիական մարդատար «Լանստերն» նավը, որի արդյունքում 500 մարդ է զոհվել:

1919 -Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին:

1933- աշխարհում առաջին անգամ ԱՄՆում սկսել է վաճառվել լվացքի փոշի:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի հրամանատար է նշանակվել Գեորգի Ժուկովը:

1956 -արտադրվել է առաջին սերիական Газ-М21 «Վոլգա» ավտոմեքենան:

1963– վախճանվել է ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը:

1975 – Պապուա Նոր Գվինեան անդամակցել է ՄԱԿ-ին: 1993-ամենօրյա հեռարձակում է սկսել НТВ հեռուստաընկերությունը:

2007– Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը։

2010 –վախճանվել է բրիտանացի նշանավոր օպերային երգչուհի Ջոան Սազերլենդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice