«Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները քաղաքացու մոտ հայտնաբերել են դեղահաբերով լի փաթեթ
SOCIETY«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 4-ի կեսգիշերն անց ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի տեղամասերից մեկի քողարկվող պատի արտաքին կողմի միջնամասի հատվածում նկատել են դեպի պատը եկող անձի, որի մոտից զննությամբ հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 1 հատ B-8 դաջվածքով և 10 հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբեր:
Ինչպեստեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, քաղաքացին «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներին հայտնել է, որ փաթեթը ցանկանում էր նետել հիմնարկի բնակելի գոտի:
Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



