Ինձ խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ. ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ Սրբազան
SOCIETYԲագրատ Սրբազանն այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց` քաղաքական դաշտում «չարամտորեն գործողների ամենանողկալի» հայտարարություններին չի արձագանքելու:
«Դուք ձեր ազնվությունը, ձեր հավակնությունն ու ձեր խեղճությունը գնահատե՛ք՝ համեմատելով ձեր հավակնության հետ, գնահատե՛ք նաև ձեր ձախորդությունն ու որոշեք, թե որ դաշտում եք գործում»,- ասաց նա:
Սրբազաննն ասաց, թե իր խոսքը ծանր է նստել որոշ գործարարների համար։
«Մեկ անգամ և ընդմիշտ կրկնում եմ՝ չի կարող հայկական պետություն գոյություն ունենալ առանց հայկական անվախ ու ազատ գործարարության, և չի կարող հայկական անվախ ու ազատ գործարարություն լինել առանց հայկական պետականության»,- նշեց Բագրատ Սրբազանը:
Սրբազանը դիմեց նաև ժողովրդին. «Ժողովուրդ, այս հարթակից ձեզ մի անգամ խաբել են ու ամենածանր ձևով են խաբել ու հենց այդ պատճառով ենք մենք հիմա հրապարակում, որ այդ ստերի դեմն առնենք։
Ինձ երբեմն խորհուրդ են տալիս, որ բոլորին տարբեր խոստումներ տամ` սկսած սոցիալական հարցերից, վերջացրած պաշտոնների նշանակմամբ, սակայն ես, առաջին հերթին, ինքս ինձ չեմ խաբի»,- հայտարարեց նա:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



