«Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպվում է ֆուտբոլի առաջնություն
SOCIETYՍիրելի՛ երիտասարդներ,
«Հայաստան- Արցախ» երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում այս անգամ կազմակերպվում է ֆուտբոլի առաջնություն։ Խաղին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր երիտասարդները՝ իրենց ձևավորած 8 հոգուց բաղկացած թիմերով։
Այն երիտասարդներն, ովքեր կգրանցվեն որպես անհատներ՝ կներգրավվեն վիճակահանությամբ ձևավորված թիմերում: Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա թիմի ավագ։
Խաղի մասնակցության համար կարող են գրանցվել նաեւ աղջիկներ, քանի որ առանձին առաջնություն կանցկացվի նաեւ աղջիկներից կազմված թիմերի համար։
Խաղի մասնակցության համար հայտեր կարող են ուղարկել բացառապես սիրողական մակարդակի ֆուտբոլասերները և ոչ թե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները:
Յուրաքանչյուր թիմում կազմակերպիչների կողմից ներառված է լինելու նաեւ 1 հայտնի խաղացող ցանկացած ոլորտներից՝ սպորտ, շոու բիզնես, քաղաքականություն եւ այլն:
Առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կստանան նվերներ։
Գրանցումների փուլը կավարտվի հոկտեմբերի 10-ին։
Հարցերի համար կարող եք զանգահարել 098-917-008 հեռախոսահամարով կամ գրել մեզ անձնական նամակ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



