Վթար Վայք-Գորիս ճանապարհին. մեքենան հարվածել է արգելապատնեշին
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.57-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 AV 025 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել արգելապատնեշին: Վարորդը՝ 55-ամյա Շ. Հ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



