Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Monument Watch-ը ահազանգում է․ Սույն  թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում (հուշարձանի ոչնչացման վերաբերյալ տես՝ https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին (https://t.me/bez_tor/53964?single&fbclid=IwY2xjawFbylNleHRuA2FlbQIxMAABHS5HBXTvESAr_Tvb1JDrtknxjGmekuRRMrM2RDYBySleYIBW2NBwlt2yAA_aem_GxfnM4y_QtPUnXkLAFZuxQ): Նշենք, որ  այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի ‹‹հաղթանակը›› մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը կատարվել էր դեռևս 2021 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահի կողմից (https://www.youtube.com/watch?v=sAXPwmmIqmQ):

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը Շուշիի քաղաքի գրավմանը տալիս է առանձնահատուկ տեղ՝ որպես ‹‹Ղարաբաղի ազատագրման համար պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ››: Ուստի Շուշի քաղաքի բարձրադիր կետում կառուցվելիք այս երեք համալիրներին տրվում է առանձնահատուկ նշանակություն: Այս երեք կառույցները՝ հատկապես  մզկիթը և թանգարանը իրենց մեջ խորհրդանշում են հայկական Արցախի ոչնչացումը, հայության էթնիկ զտումները:

Մեր արձագանքը

Շուշիում ադրբեջանական թանգարանի, մզկիթի և հրապարակի կառուցումը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանի տարածքում՝ հայ ժողովրդի մշակութային իրավուքնների կոպիտ խախտում է։ Այն ոչ միայն ժառանգության ոչնչացման անպատժելիության հետևանք է, այլև նոր ինքնության ստեղծում՝ հայկականի ժխտման ճանապարհով։ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի համաձայն՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել պետականորեն և  միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով (https://www.ohchr.org/sites/default/files/UDHR/Documents/UDHR_Translations/eng.pdf և ՄԱԿ-ի 1966 թվականին ընդունված «Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին Դաշնագրի» 15-րդ հոդվածով, որն ամրագրում է յուրաքանչյուր մարդու՝ իր համայնքի մշակութային կյանքին անարգել մասնակցելու իրավունքը https://www.humanium.org/en/1966-international-covenant/social-cultural-rights/  ։ Պատմական Շուշին քաղաքի, որը հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հայկական  ինքնության օտարումը  ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից (https://www.icomos.org/charters/nara-e.pdf):

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future