Մենք գործ ունենք դաժան բռնապետության հետ, որը ղեկավարվում է որպես ընտանեկան մաֆիայի դինաստիա․ Փոլ Գավանը՝ Ադրբեջանի մասին
BLOGԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանը մեծ մտահոգություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքացիների հանդեպ սարսափելի վերաբերմունքի և նրա ռազմատենչ ու սպառնալից պահվածքի առնչությամբ իր հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ»։
«Մենք գործ ունենք դաժան բռնապետության հետ, որը ղեկավարվում է որպես ընտանեկան մաֆիայի դինաստիա:
Մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը Ադրբեջանում էլ ավելի է վատթարացել վերջին տարիներին՝ քաղաքական դրդապատճառներով իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների և անկախ լրագրողների կալանավորմամբ: Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի քաղաքացիների էթնիկ զտումները։
Կամայական ձերբակալությունները, անժամկետ կալանավորումները, դաժան ծեծը, խոշտանգումները և բռնի անհետացումները դարձել են մարդկանց ամենասարսափելի ձևով ճնշելու համակարգային միջոցներ: Այս տարի քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, քանի որ ռեժիմը աշխատում է ապահովելու, որ բոլոր ընդդիմադիր ձայները լռեցվեն նոյեմբերին կայանալիք #COP29-ին ընդառաջ: Տխուր արտացոլումն է, որ համաշխարհային տերությունները շարունակում են COP-ը նվիրել մոլորակի ամենավատ ռեժիմներից մի քանիսին: Փողը ևս մեկ անգամ ոտնահարում է մարդու իրավունքները»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



