Իմ փորձը ձեր ապագան է․ Տարեցների միջազգային օր
SOCIETYՀոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր, որը ևս մեկ հնարավորություն է արժևորելու և կարևորելու հասարակությունում տարեցների դերը:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել է տարեցների կողմից պատրաստված աշխատանքների ցուցադրություն-վաճառք
Միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել երգչախմբեր, ինչպես նաև կազմակերպվել է հագուստների ցուցադրություն՝ տարեցների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



