Նախարարը չգիտի, թե ինչու են սահմանին հայտնվում հենց անապահով ընտանիքի զավակները (տեսանյութ)
SOCIETYՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել զորակոչի արդարացի ու ազնիվ անցկացման ուղղությամբ:
Նա, սակայն, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է ստացվում, որ սահմանին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում, ոչ թե պաշտոնյաների, չկարողացավ տալ այդ պարադոքսի պատասխանը:
«Զորամասերի բաշխման ընթացքում մենք ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են նրանք, այլ հաշվի ենք առնում նրանց կարողությունները՝ ֆիզիկական և առողջական հատկանիշները: Ցավոք, չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ սահմանին անապահով ընտանիքների երեխաներ են ծառայում»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



