Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


«Խրամատային վերարկու», որ ժամանակի հետ դարձավ խիստ նորաձև ու պահանջված. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թրենչկոտ թիկնոցն իր անունը ստացել է երկու անգլերեն բառերի համակցությունից՝ trench -խրամատ, coat - վերարկու: Մակինտոշն է համարվում թրենչկոտի նախատիպը, որը հայտնվել է 1823 թվականին։ Փորձարկումներ կատարելիս շոտլանդացի քիմիկոս Չարլզ Մակինտոշը պատահաբար սոսինձ է լցրել իր թևին, և երբ փորձել է մաքրել այն, տեսել է, որ այդ նյութը վանում է ջուրը: Նոր հայտնագործությունը հարստացրել է գիտնականին։ Մեկ տարի անց նա բացել է փոքրիկ գործարան, որը գտնվում էր Մանչեսթերում։ Գործարանն սկսել է արտադրել անջրանցիկ հատկություններով ռետինապատ գործվածք, որից սկսել են անձրևանոցներ կարել։

Գործվածքը մոխրագույն էր, անդուր և զզվելի հոտով։ Շոգ եղանակին դրանք դառնում էին տհաճորեն կպչուն, իսկ ցուրտ եղանակին՝ կոշտ, ինչպես փայտի կտոր։ Չնայած դրան, այդ անջրանցիկ անձրևանոցները բավականին պահանջված էին։ Դրանք հատկապես լավ էին գնում ձկնորսները, որսորդները և կառապանները։ Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ստիպված էին երկար ժամանակ մնալ անձրևի տակ։ 1880 թվականին տեղի է ունեցել իրադարձություն, որը նշանավորել է թրենչկոտների պատմության մեջ երկրորդ փուլը: Անգլիացի Թոմաս Բերբերրին անջրանցիկ նոր նյութ է հորինել՝ գաբարդինը։ Այդ գործվածքը չէր պահանջում ռետինե ներծծում։ Ներսից հարթ լինելով՝ նրա երևացող կողմն ուներ թելերի հատուկ միահյուսում։ Դրանք ձևավորում էին անկյունագծային սպիներ, և անձրևի կաթիլները, ընկնելով մակերևույթի վրա, ազատ գլորվում էին՝ չմտնելով մանրաթելերի միջև։

Նման նյութից պատրաստված ապրանքներն ավելի հարմարավետ էին, թեթև և շնչող։ Քսան տարի անց՝ 1901 թվականին, Թոմասը ներկայացրել է իր առաջին թիկնոցը։ Այն ուներ օձիք, փեղկեր, կարովի գրպաններ, էպոլետներ, D տառի տեսքով պղնձե ճարմանդներ, հետևից կար ճեղք, որը ամրացված էր կոճակով։ Մոդելը ստացել է Tielocken coat անվանումը։ Շնորհիվ երկու մարդկանց՝ օդաչու Կլոդ Գրեհեմ Ուայթի և ճանապարհորդ Ռոալդ Ամունդսենի, թրենչկոտը իրական փորձարկման է ենթարկվել 1910-1911 թվականներին: Մեկը մի քանի ժամ չվերթ է իրականացրել Լոնդոն-Մանչեսթեր երթուղով, մյուսն էլ գնացել ու հասել է Հարավային բևեռ։ Գաբարդինի գործվածքով թրենչկոտը օգտագործվել է ինչպես օդաչուի, այնպես էլ հետազոտողի ու նրա թիմի կողմից: Նրանք բոլորը դրական են գնահատել այդ հագուստը։ Հետո Առաջին համաշխարհային պատերազմն է անհավանական ժողովրդականություն բերել թրենչկոտին:

Բրիտանական կառավարությունն է հետևակայիններին «թայլոկեններ» հագցրել։ Ֆրանսիական խրամատներում գտնվելու ժամանակ զինվորները այդ անձրևանոցներին կոչում էին trenchcoat՝ «խրամատային վերարկու»: Ապա օդաչուներն ու նավաստիներն են սկսել հագնել այդ անջրանցիկ արտադրանքը: 1918 թվականին թրենչկոտ բաճկոնները հանվել են բանակից։ Մնացած մոդելները որոշել են կիրառել խաղաղ բնակչության շրջանում։ 1924 թվականին Burberry-ի ոճաբանները թրենչկոտի վրա աստառ են ավելացրել: Նոր դիզայնը բաղկացած էր կարմիր, սև, բեժ և սպիտակ շախմատաձև նախշից: Դա էլ դարձել է այդ ապրանքանիշի բնորոշ գիծը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ ևս այն մասսայաբար օգտագործվել է:

1950-ականներին թրենչկոտը սկսել է վստահորեն նվաճել Հոլիվուդը։ Սկզբում այն կրում էին տղամարդ դերասանները, օրինակ՝ Համֆրի Բոգարտը «Կասաբլանկա» ֆիլմում, հետո՝ տիկնայք։ Առաջինը Մառլեն Դիտրիխն էր, որին հետևեցին մնացած դերասանուհիները։ Նման կերպ թրենչկոտը հայտնվեց կանանց զգեստապահարանում և մինչ հիմա էլ մնում է որպես հիմնական տարր: Այն նաև կարգավիճակի, սոցիալական բարձր դիրքի և էլեգանտության ցուցիչ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback