Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Բիզնեսի համար ինչ ասես անում են, բա երեխեքի մասին ո՞վ մտածի»․ «Փոսի դպրոցի» ծնողները բողոքում են

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

MediaHub-ը երկու շաբաթ առաջ անդրադարձել էր այն իրավիճակին, որ ձևավորվել է Երևանի Հակոբ Օշականի անվան 172 հիմնական դպրոցում՝ հայտնի «փոսի դպրոցում»: Հիշեցնենք, տևական ժամանակ է դասերն այս դպրոցում հեռավար են:

Մեզ հետ զրույցում տնօրենը նշել էր, որ Օրբելի 23 հասցեում 30 հարկանի շենքի հիմք է գցվում, և այդ աշխատանքների արդյունքում դպրոցում որոշակի տատանումներ են առաջանում։ Նա հավելել էր, որ դիմել են տարբեր կառույցներ, ստուգումներ են իրականացվում։ Ըստ այդմ, տեղեկացրել էր, որ մի քանի օր հեռավար կանցկացվեն դասերը՝ երեխաների անվտանգության և ապահովության համար։

Մեկ շաբաթ առաջ MediaHub-ը կրկին կապ հաստատեց դպրոցի տնօրենի հետ, որը տեղեկացրեց՝ դասերը շուտով կվերսկսվեն։

«Դեռ դասերն օնլայն ռեժիմով են, բայց երկուշաբթի օրվանից, ըստ երևույթի, աշակերտները կգան դպրոց, քանի որ ստուգումներն արդեն արվեցին, երկրաբանականի պատասխանն եկավ՝ ամենը նորմալ է, դպրոցի շենքի հիմքն ամուր է, դպրոցի շենքը խնդիր չունի»,- MediaHub-ի հետ զրույցում նշել էր դպրոցի տնօրենը։

Սակայն, այսօր MediaHub-ը կրկին ահազանգ ստացավ աշակերտների ծնողներից, թե դասերը դեռ օնլայն են, իսկ դպրոցի շենքի վրա բավականին շատ են ճաքերը։ Ծնողների մեծամասնությունը բողոքում է և շեշտում, որ խախտվել է երեխաների կրթություն ստանալու իրավունքը, նրանց շահերը ոտնահարվել են ու կարծես ոչ մեկին դա չի հուզում: Մեզ դիմած ծնողները նշում են, որ նրանք ցանկանում, են, որպեսզի երեխաները այցելեն դասի, դասապրոցեսը լինի դպրոցում, այլ ոչ հեռավար, ինչպես 2020 թվականին էր, թեև նրանցից շատերը նաև ընդունում են, որ դպրոցի վիճակն էլ մտահոգիչ է, քանզի գործ ունեն երեխաների անվտանգության հետ:  

«Այս ի՞նչ իրավիճակ է, ասում են այդ կառուցվող շենքը կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, դե արդեն պարզ է՝ ինչ կլինի։ Այսինքն, մինչև 2026 թվական պետք է երեխաներն օնլայն դասերի մասնակցե՞ն: Ես աշխատում եմ, երեխաներս տանը ո՞ւմ հետ մնան, ինչո՞ւ պիտի օնլայն լինեն դասերը, որքա՞ն երեխաները պետք է օնլայն դասերի մասնակցեն, էս ի՞նչ վիճակ ա: Բիզնեսի համար ինչ ասես անում են անում, երեխաներն են տուժում, ոտնահարվում են երեխաների իրավունքները։ Այլ դպրոց չե՛մ ուզում տեղափոխեմ, իմ երեխաները պետք է սովորեն միայն այդ դպրոցում»,– MediaHub-ի հետ զրույցում ահազանգեց աշակերտներից մեկի ծնողը։

Նշենք, այսօր մամուլը գրել էր, որ «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Եվ որ ինքը՝ փոխվարչապետը, խուսափում է որևէ արձագանք տալուց, հերքելուց կամ հաստատելուց, սակայն, տեղեկություններ կան, որ Մհեր Գրիգորյանի հովանավորությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություններ գրանցում կառուցապատման ոլորտում։

MediaHub-ը դարձյալ կապ հաստատեց դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանի հետ, որը հաստատեց՝  դասերը դեռ օնլայն են։

«Սպասում ենք, ուրբաթ սեսմիկը վերջնական պատասխանը կտա, քաղաքապետարանից էլ դեռ պատասխան չի եկել, սպասում են` եզրակացությունը գա երկրորդ ստուգման: Հույս ունենք, երկու օր սպասենք, լաբարատոր եզրակացությունը կտան, և հույսով եմ, որ երկուշաբթի օրվանից նորմալ աշակերտները կգան դասի»,– նշեց տնօրենը։

Հարցին, թե արդյո՞ք տնօրենը կարդացել է ծանոթ է մամուլի հրապարակմանը, թե ցնցումների պատճառ դարձած կառուցապատող կազմակերպությունը կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, տնօրենը նշեց, որ սոցցանցերում չկա և այնքան զբաղված է աշխատանքով, որ նման խոսակցություններ ո՛չ լսել է, ո՛չ էլ ուզում է այս պահին լսել, իրեն հետաքրքրում է դպրոցը, և որ դպրոցը լինի անվտանգ, գան բնականոն աշխատանքի։

Դիտարկմանը, թե ինչու ստուգումները այսքան ձգձգվեցին, մեկ ստուգումը բավարար չէ՞ր, մեր զրուցակիցը նշեց. «Երկրորդ անգամ են ստուգում, երևի, որ ավելի վստահ լինեն, երեխաները հանգիստ գան դպրոց։ Ինչ–որ տարբեր շեշտեր կար, դրա համար կրկին ուզեցին ստուգել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ արձագանք կա ԿԳՄՍՆ–ից, տնօրենը պատասխանեց․ 
«ԿԳՄՍՆ–ից հետաքրքրվում են, չգիտեմ, երևի իրենք էլ են աշխատում, ես կոնկրետ քաղաքապետարանի հետ եմ կապի մեջ»։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank