Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը
SOCIETY75 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը: Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։
Երաժիշտը մահացել է սեպտեմբերի 21-ին։ Նրա ընտանիքը հայտարարել է, որ Պալմի մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն են։
«Նա ջերմ ու համեստ մարդ էր՝միշտ ընկերների և ընտանիքի պաշտպան։ Նա իրենից հետո մեծ դատարկություն է թողնում։ Մենք բոլորս նրան կհիշենք ջերմ սրտերով»,-ասվում է արտիստի ընտանիքի հայտարարության մեջ։
Ռոջեր Պալմը ծնվել է 1949 թվականին։ Նա հանդես է եկել Gimmicks, Beatmakers և Moonlighters երաժշտական կոլեկտիվներում, բայց շատ ավելի հայտնի է դարձել որպես ABBA-ի թմբկահար։ Նա մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



