Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է․ Սրբազան

POLITICS

Ցանկանում եմ հստակ արձանագրել՝ այս շարժումը նոր է սկսում եւ եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է, եւ նյարդերի պատերազմում հաղթելու էնա, ով աննահանջ է, համառ է եւ համբերատար է, պատրաստ է զոհաբերության եւ զրկանքների: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում հայտարարեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Սա ճշմարտության համար պայքար է եւ ոչ ոք, ոչինչ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից: Երկրորդ՝ ՀՀ գործող վարչախմբի սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք արձագանք ստանան եւ մենք կոչված ենք վերականգնելու սահմանադրական կարգը մեր երկրում: Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային եւ պետական շահերի դիրքերից: Երրորդ՝ պետք է ձեւավորել նոր իշխանություն, որգ կձեւավորվի ըստ արժանիքների՝ դառնալով հաշտության կառավարություն: Չորրորդ՝ պետք է վերացվեն այս իշխանության ստեղծած հանրության եւ հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը: Մենք կարող ենք եւ կոչված ենք վերացնելու մեր ազգային համերաշխությունը՝ ներառելով Սփյուռքի ներուժը՝ բացառելով անընդունելի բարքերի եւ համակարգերի վերադարձը, վերածվելով բարոյական հասարակության, որտեղ մեր որդիները հավասար կլինեն օրենքի եւ մահվան առջեւ: Հինգերորդ, մենք կարող ենք եւ պետք է դառնանք երկարաժամկետ եւ կայուն խաղաղության  դրոշակակիրը: Վեցերորդ՝ այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարեի է վերադարձնել իրական բանակցություններով՝ արցախյան հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, մեր արցախցի ժողովրդին հավաքական եւ արժանապատիվ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքը վերականգնելով, Ադրբեջանում պահվող մեր գերիների եւ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժի ՀՀ տարածքից դուրս մղելով: Յորթերորդ՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի հականերով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ կարգավիճակին: Ութերորդ՝ վաղվա Հայաստանում պետք է գործի այլեւս երբեքի սկզբունքը որպես համակարգ եւ գործողությունների ուղենիշ՝ ներառելով ներքին եւ արտաքին անվտանգությունը: Իններորդ մենք պետք է եւ կարող ենք մեր հաստատակամությամբ, մեր հասարակությանը ազատագրել պարտության ճիրաններից»,-ասաց նա:

 Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօր գրվում ժողովրդի եւ պետության պատմությունը, դժբախտաբար, իշխանության շնորհիվ, այդ պատմությունը գրվում է Բաքվում եւ այլ քաղաքներում. «Մեր պայքարի առանցքային ուղերձն է, որ մեր պատմությունը պետք է գրվի հայոց մայրաքաղաքում՝ Երեւանում, այդ պատճառով է մեր պայքարը Սրբազան»:

IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.