Կանացի փոքրիկ թերություններ, որոնք իրականում տղամարդկանց սրտով են
PHOTO
Կանանց փոքրուց սովորեցնում են, որ պետք է լինել իդեալական տնտեսուհի, կին եւ մայր: Սակայն առանց թերությունների մարդ չկա: Եւ ահա պարզվել է, որ կանացի մի շարք թերություններ կան, որոնք ընդհակառակը, դուր են գալիս տղամարդկանց: Որոնք են դրանք:
Ալարկոտություն` չափերի մեջ
Տղամարդը պառկած է բազմոցին` ֆուտբոլ է դիտում, իսկ այդ ընթացքում կինը եփում է, լվանում, մաքրում, արդուկում, երեխայի դասերն ստուգում եւ այլն: Դասական, սակայն պարզվում է, տղամարդկանց համար ոչ այնքան հաճելի տեսարան է: Երբեմն տղամարդկանց հաճելի է, երբ կինը թեթեւ ալարկոտություն է ցուցաբերում, աչք փակում հավաքված գործերի վրա եւ պառկում բազմոցին` ամուսնու կողքին:
Թեթեւ թափթփվածություն
Կինը պետք է թափթփված չլինի, սա կարծես չէ քննարկման ենթակա չէ: Սակայն պարզվում է` տղամարդկանց դուր է գալիս, որ կանայք երբեմն հագուստի կամ սանրվածքի մեծ թեթեւ թափթփվածություն են ցուցաբերում, սակայն միայն տանը:
Թեթեւամտություն
Շատերը սխալմամբ կարծում են, որ լավ մայր եւ կին լինելու համար պետք է չափազանց լուրջ նայել կյանքին: Իհարկե, շատ հարցերում լրջությունը պարզապես անհրաժեշտ է, սակայն երբեմն դա բերում է նրան, որ կանայք կորցնում են իրենց թեթեւությունը: Այնինչ տղամարդկանց դուր է գալիս, երբ կինը իր կողքին թողնում է լրջությունը, դառնում թեթեւամիտ, անհոգ եւ ուրախ:
Լավ ախորժակ
Կանայք մշտապես ձգտում են նիհար լինել, ինչի հետեւանքով անհավանական դիետաների են հետեւում, ուտում են վախենալով ու քիչ: Այնինչ տղամարդիկ սիրում են, երբ կինն իրենց հետ ճաշում է եւ հաճույք է ստանում ուտելիքից:
Թեթեւ գիրություն
Սա թերեւս ամենալավ նորությունը կարող է լինել կանանց համար, քանի որ հանուն տղամարդկանց դուր գալու` կանայք ինչերի ասես չեն դիմում, որպեսզի նիհարեն: Այնինչ, պարզվում է, թեթեւ գիրությունը դուր է գալիս տղամարդկանց:
Մաշկի` առանց արեւայրուքի մնացած հատվածներ
Կանանցից շատերը տխրում են, երբ չեն կարողանում ամբողջ մարմնով մեկ արեւայրուք ընդունել, այնինչ տղամարդկանց դուր են գալիս մարմնի այդ տարբեր գույները, դա նրանց սեքսուալ է թվում:
Նուրբ կնճիռներ
Կանայք հնարավոր բոլոր միջոցները կիրառում են` կնճիռները հարթելու համար, սակայն տղամարդիկ սիրում են նուրբ, թեթեւակիորեն երեւացող կանացի կնճիռները:




















































