Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ-ական քաղաքապետը կառավարության վրա է գցում իր քաղաքում իշխանության պարտությունների մեղքը (տեսանյութ)

POLITICS

Դիմելով տեղական տուրքերի վարձավճարների բարձրացման դեմ արտահայտվող ավագանու անդամներին՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հորդորել է համայնքի ավագանուն «մի քիչ ավելի լուրջ մոտենալ» հարցին, քանի որ, ըստ նրա, ավագանին ընդհանրապես չի մտածում բյուջեի հավաքագրման մասին: Վանաձոր համայնքի բյուջեն, քաղաքապետի խոսքով, «ամենասակավն» է հանրապետության բոլոր համայնքներից, և բյուջեի ողջ գումարը, ճանապարհաշինարար Դարբինյանի հաշվարկով, տարեկան հազիվ 4 կմ ճանապարհի վերանորոգմանը բավականացնի: Այնուհետև հանրապետության երրորդ քաղաքի ղեկավարը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի վատթար վիճակը, խնդիրները, որոնք, իր խոսքով, բոլորից լավ գիտի, և որոնց պատճառով է, որ վանաձորցիները շատ հարցերում «համահունչ չեն գալիս» տեղական իշխանության հետ:

«Դա նրանից է, որ Վանաձոր քաղաքը 84 բազմաբնակարան շենքերի ամրացման խնդիր ունի, որտեղ ապրում է 12 600 մարդ, 3200 ընտանիք: Ուրեմն՝ 1050 բազմաբնակարան շենքերից ընդամենը 300-ի տանիքներն է նորմալ, մնացած 850 տանիքները, մի մասը՝ 400-ը, կապիտալ վերանորոգման խնդիր ունի, մի մասը՝ մասնակի վերանորոգման: Մեր քաղաքի բարձրահարկ շենքերի մոտ 80 վերելակները չեն աշխատում, 450 բակերից 400-ը կապիտալ վերանորոգման կարիք ունի: 200 կմ երկարություն ունեցող համայնքային ճանապարհներից ընդամենը 18 կմ-ն է վերանորոգված: Եվ էսօր այն քաղաքը, որ նախկինում՝ ասենք 86-87 թվականներին, միայն ծանր արդյունաբերության մեջ ունեցել է 42 հազար աշխատատեղ, էսօր ծանր արդյունաբերության մեջ գոնե 1 աշխատատեղ չունի: Թեթև արդյունաբերության մեջ՝ տրիկոտաժում և կարի արտադրական միավորումներում, 8-10 հազար կարող բանվորուհիներ են աշխատել, էսօր ընդամենը 2400 աշխատող կա թեթև արդյունաբերության մեջ: Եվ վանաձորցին, որը աշխատատեղ չունի, որը բարեկարգ փողոցներ չունի, որը բարեկարգ բակեր չունի, որը նորմալ տանիքով բնակարաններ չունի, մենք ասում ենք՝ ինչի ժողովուրդը մեր հետ համահունչ չի գալիս»,-որպես պատճառահետևանքային կապ է ներկայացրել քաղաքապետը՝ հավանաբար ակնարկելով համապետական կարևոր գործընթացներում իշխանությունների և իշխող կուսակցության՝ մեկը մյուսին հաջորդող պարտությունները իր ղեկավարած՝ հանրապետության երրորդ քաղաքում, ինչպես, օրինակ՝ նախագահական ընտրություններ, «այո»-«ոչ»-ի ընտրապայքար և այլն:

Բայց Վանաձորի խնդիրներն ու դրանք որպես վանաձորցիների՝ իշխանությունների հետ «համահունչ չգալու» պատճառ ներկայացնող քաղաքապետը միևնույն ժամանակ հայտարարել է, որ ինքն ու քաղաքը ղեկավարող իր յուրայինները ոչ մի կապ չունեն իր՝ վերը թվարկած խնդիրների ու դրանց հետևանքների հետ, ավելին, իրենք առավելագույնն են անում՝ ինչ իրենցից է կախված:

«Մյուս կողմից, ասում են՝ պարոն քաղաքապետ, եկեք քաղաքի փողոցները բարեկարգեք, ուրեմն Վանաձորի ամբողջ համայնքային բյուջեն ամենաշատը կարող է վերանորոգել 6 կմ ճանապարհ, եթե դա ասենք, 12 մետրից ավել լայնություն չունի, իսկ եթե կոմունիկացիները նույնպես պետք է դրա հետ վերանորոգվեն, ուրեմն 500 մլն դրամը 1 կմ ճանապարհի գումար է, եթե մայթերով, ներքին կոմունիկացիաներով, արտաքին կոմունիկացիաներով լրիվ բարելավվում է, այսինքն՝ մեր ամբողջ գումարը լինում է տարեկան 4 կմ ճանապարհի վերանորգում: Մենք էսօր քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների հետ միասին ինչ հնարավոր է, մաքսիմալ ձևով կատարում ենք»,- իր համայնքի բնակչության առաջ հայտարարել է քաղաքապետ Դարբինյանը:

Ադրինե Թորոսյան

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026