Անկախության մեծագույն գաղափարի պաշտպանությունը, այսօրվա Հայաստանում, խիստ կասկածի տակ է․ Աբրահամյան
BLOGԱնկախության հանրաքվեից 3 տասնամյակ է անցել, սակայն առավել քան երբևէ, այս մեծագույն գաղափարի պաշտպանությունը, այսօրվա Հայաստանում, խիստ կասկածի տակ է:
Անկախության խոցելիությունն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանում ներկայումս գործող վարչակազմով, ով անկախության, ինքնիշխանության կեղծ կարգախոսների անվան տակ, մեր երկրի պետականության հետ առնչվող ցանկացած ինստիտուտ, խորհրդանիշ արմատախիլ անելու գործառույթ է իրականացնում:
Հանրապետականի նպատակներն ու կամքն իր հիմնադրման օրվանից հետո անփոփոխ են և կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանից, Վազգեն Սարգսյանից, Անդրանիկ Մարգարյանից մինչև Սերժ Սարգսյան, միմյանց լրացնելով գործել ու գործում են մեր պետականության և անկախության պաշտպանության դիրքերից:
Առկա բավականին բարդ ու ծանր ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների ֆոնին, ՀՀԿ-ի քաղաքական կուրսը հիմնված է երկրում այնպիսի իրավիճակի ձևավորմանը, որի պայմաններում հայկական պետականությունը կլինի առավելագույնս պաշտպանված, իսկ երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ինստիտուտներն ու կառույցները` լիարժեք կայացած և ֆունկցիոնալ:
Փա´ռք հանուն Հայաստանի Հանրապետության համար պայքար տված բոլոր նվիրյալներին:
Հավերժ փա´ռք Հայաստանի անկախության և պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



