Yerevan, 27.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունն անթույլատրելի է. Դավիթ Հարությունյանի փաստաբանական խումբ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Հարությունյանի փաստաբանական խումբը:

«Հարգելի գործընկերներ, մամուլի ներկայացուցիչներ,

Հաշվի առնելով ձեր հարցերը՝ տեղեկացնում ենք, որ Դավիթ Հարությունյանի՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ներկայացրած վերանայման դիմումի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) սեպտեմբերի 17-ին իրականացվել է դռնփակ նիստով: Գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն տրվել է միայն նիստից 48 ժամ անց՝ բազմաթիվ դիմումներ ներկայացնելուց հետո:

Սեպտեմբերի 17-ի նիստի արձանագրումներից հայտնաբերել ենք, որ ԲԴԽ-ն նշել է հետևյալը. «Սահմանադրական դատարանի դիրքորոշման հաշվառմամբ, կարևորելով կարգապահական վարույթների քննության հրապարակայնության ապահովվումը և Սահմանադրական դատարանի կողմից որոշմամբ մատնանշված «ստվերային արդարադատության» կայացման մասին հանրային ընկալումների սերմանումը կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված, միաժամանակ հաշվի առնելով Դիմողի՝ արդեն իսկ դատավորի կարգավիճակ չունենալու հանգամանքը, 2023 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Դիմողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ գործը հրապարակայնացնելու արգելք այլևս գոյություն չունի»:

Չնայած այս արձանագրությանը, մեր բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի և լրատվամիջոցների ներկայությունը նիստում թույլատրելու վերաբերյալ, մերժվել են, և գործի քննությունը շարունակում է իրականացվել գրավոր ընթացակարգով:

Այս իրավիճակը հատկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նախորդ նիստում և Ազգային ժողովի ամբիոնից այս գործը բնորոշել է որպես «երկրի համար կարևորագույն գործ» և նույնիսկ ուրախություն հայտնել Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ: Ակնհայտ է, որ հայտարարություններն ու իրական գործողությունները հակասում են միմյանց:

Մինչ ԲԴԽ-ն հայտարարում է, որ փորձում է վերացնել Սահմանադրական դատարանի արձանագրած խախտումները և ապահովել գործի հրապարակայնությունը, գործնականում դատավարությունը շարունակում է մնալ դռնփակ և գրավոր՝ խոչընդոտելով թե՛ հանրությանը, թե՛ կողմերին նիստին ներկա գտնվելու հնարավորությունից:

Փաստացի, խախտումները վերացնելու փոխարեն դրանք պարզապես արձանագրվում են հայտարարություններով, ինչը ակնհայտորեն հակասում է Սահմանադրական դատարանի որոշման իրական պահանջներին և վկայում է այն կատարելու ցանկության բացակայության մասին:

Մինչ հաջորդ նիստը, որը նշանակված է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, մենք կշարունակենք պնդել, որ կողմերին և լրագրողներին պետք է տրվի դատական նիստին ներկա գտնվելու իրավունք՝ կանխելու «ստվերային արդարադատության» հերթական իրականացումը։

«Փակ դռների հետևում ստվերային արդարադատությունը» անթույլատրելի է»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME Sector