Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Տեխնոլոգիաներ, որոնք ոգեշնչում են. Apple-ի նորույթներն արդեն հասանելի են նախապատվերի համար

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունն ուրախացրեց իր երկրպագուներին երկար սպասված շնորհանդեսով: 2024 թվականին ներկայացվեցին հետաքրքիր նորույթներ, որոնց նախնական պատվերները Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներում կմեկնարկեն  սեպտեմբերի 20-ից։

Այս հոդվածում ներկայացված են 16-րդ սերնդի iPhone-ի այն գլխավոր  առավելությունները, որոնք սարքը գրավիչ են դարձնում բոլորի համար:

Նախքան ակնարկին անդրադառնալը, հիշեցնենք, որ Apple-ի սարքավորումները պետք է ձեռք բերել միայն ընկերության լիազորված գործընկերներից, որտեղ կստանաք ոչ միայն շահավետ առաջարկներ վաճառքի առաջին օրերին, այլև գրագետ խորհրդատվություն որևէ սարք կամ պաշտոնական ծառայություն ընտրելիս:

16-րդ սերնդի iPhone-ը գալիս է իր սենսացիոն iOS 18-ով: Ինչ առավելություններ ունի այս օպերացիոն համակարգը:

  1. Հիմնական էկրանի անհատականացում

Փոխեք պատկերակների գույները, տեղերն ու չափսերը: Արագ մուտքի կոճակներն այժմ կարելի է փոփոխել ըստ ցանկության։

  1. Հավելվածի գաղտնաբառերը

Այլևս կարիք չկա հիշելու կամ գրելու տարբեր ծառայությունների գաղտնաբառերը. այժմ դրանք բոլորն ապահով կերպով պահված են ձեր հեռախոսում և անհրաժեշտության դեպքում սինքրոնանում են ձեր Apple սարքերի հետ։

  1. Face ID-ի միջոցով հավելվածների արգելափակում և հավելվածները թաքցնելու հնարավորություն

Կարող եք ընտրել՝ որ հավելվածներն արգելափակել Face ID-ի միջոցով և որոնք թաքցնել հիմնական էկրանի վրայից։

  1. Խելացի հաշվիչ

Բարդ խնդիրներ լուծելը շատ ավելի հեշտ է դարձել, քանի որ iPhone-ի հաշվիչը հեշտությամբ կարող է անել դա։

  1. Դադարի կոճակը՝ տեսահոլովակ նկարահանելիս

iPhone-ի տեսախցիկը հագեցած է դադարի կոճակով, ինչը նշանակում է, որ կարող եք ամբողջական տեսահոլովակ նկարահանել միանգամից մեկ ֆայլով, պարզապես սեղմեք դադարի կոճակը, փոխեք կադրը և շարունակեք նկարահանումը:

Ուրիշ ի՞նչ նորություն կա 16-րդ սերնդի iPhone-ում։

iPhone 16 Pro-ն հագեցած է իրական ֆոտոստուդիայով՝ բաղկացած չորս ոսպնյակներից։ Ուզու՞մ եք ստանալ գիշերային նկարներ։ Ո՛չ մի խնդիր։ Այժմ ստուդիական կադրեր  ստանալն  իրականություն է, քանի որ նույնիսկ 4K-ով կարելի է նկարահանել slo-mo տեսահոլովակներ:

iPhone 16 շարքի առավելությունը տեսախցիկի կառավարման կոճակն է, որն ավելի պարզ և հետաքրքիր է դարձնում նկարահանման գործընթացը:

Pro տարբերակն օժտվել է կաղապարի նոր գույնով՝ Desert Titanium, մինչդեռ պահպանվել են արդեն ծանոթ գույները՝ Black Titanium, White Titanium և Natural Titanium։Թարմացվել են նաև iPhone 16-ի հիմնական մոդելների գույները՝ դրանք վառ Ultramarine, Teal, Pink և դասական սև ու սպիտակն են։

iPhone 16-ը և iPhone 16 Plus-ն տարբերվում են նորացված տեսախցիկի մոդուլով: Ի դեպ, տեսախցիկներն ավելի հզոր են դարձել, իսկ կաղապարի վրա հայտնվել է Camera Control կոճակը՝ ճիշտ այնպես, ինչպես iPhone 16 Pro-ի դեպքում։

__________________________________________________________________

Նախնական պատվերի ժամանակահատվածում և վաճառքի առաջին օրերին՝ մինչև սեպտեմբերի 29-ը, կարող եք ձեռք բերել նոր iPhone 16 Pro-ն ապառիկ տարբերակով Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից՝ առաջին 18 ամիսներին վճարելով սկսած ամսական ընդամենը 32 945 դրամից։ Եվ այս ամենը IDBank Rocket Line-ի միջոցով։

__________________________________________________________________

Բացի այդ, Apple-ը մեզ ներկայացրել է ևս մի քանի նորույթ՝ AirPods ականջակալների թարմացված շարք և Apple Watch-ի նոր մոդելներ։

  • 4-րդ սերնդի AirPods-ը հայտնվել է երկու տարբերակով՝ աղմուկի չեզոքացման ռեժիմով և առանց դրա:
  • AirPods Max-ն օժտվել է արդեն ստանդարտ համարվող USB-C պորտով և հասանելի է նոր գույներով:
  • Իսկ բարձրակարգ AirPods Pro-ն այժմ կարող է որոշել ձեր լսողության մակարդակը և ձայնը հարմարեցնել ստացված արդյունքներին։                                                                                      

 

Նոր 10-րդ սերիայի Apple Watch-ն ունի ավելի բարակ պատյան և էկրան, որն ավելի մեծ է, քան Apple Watch Ultra-ինը:

Apple Watch Ultra-ն նույնպես թարմացվել է մարզիկների համար նախատեսված նոր տարբերակներով, և վստահ ենք, որ սարքի երկրպագուները կգնահատեն։

__________________________________________________________________

Նոր Apple Watch-ը կարող եք նախապես պատվիրել այսօր։ Իսկ նախնական պատվերի ժամանակահատվածում և վաճառքի առաջին օրերին՝ մինչև սեպտեմբերի 29-ը, IDBank Rocket Line-ի միջոցով կարելի է ձեռք բերել նոր AirPods կամ Apple Watch ապառիկ տարբերակով՝ առաջին 18 ամիսների համար:

__________________________________________________________________

Նախնական պատվերներ կարելի է անել Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների խանութ-սրահներից՝ iSpace, Mobile Centre, Vega, VLV, UcomiStore, Telecom Armenia, Viva Armenia:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders