Առանց դիմակների. Իտալիայում անցկացվում է Վենետիկի հայտնի կառնավալը
PHOTO
Իտալիայում անցկացվում է ամենամյա Վենետիկի փառատոնը: Այդ վառ միջոցառումն ամեն տարի գրավում է դեպի քաղաք հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ողջ աշխարհից, հայտնում է The Daily Mail-ը: Այս տարի միջոցառումը մեկնարկել է հունվարի 23-ին:
Ենթադրաբար, միջոցառումն այս անգամ կանցկացվի 18 օր: Վերջին օրը կդանա այսպես կոչված Յուղոտ երեքշաբթին, որին հաջորդում է 40-օրյա պասը:
Այս տարի կառնավալը նվիրված է ավանդույթներին ու Վենետիկի արվեստին: Ակնկալվում է նվազագույնը 3 միլիոն իտալացու մասնակցություն կառնավալին:
Այս տարի Վենետիկի կառնավալի յուրահատկությունը դարձել է դիմակներից հրաժարումը: Պարբերականը հայտնում է, որ դիմակներից հրաժարվելու գաղափարը կապված է Փարիզի ահաբեկչությունների հետ: Միջոցառման կազմակերպիչներն այդկերպ ցանկանում են քաղաքացիներին ապահովագրել չնախատեսված դեպքերից:




















































