Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ծննդյան հաջորդ օրը պատերազմ էր․.. դիրքեր գնալուց առաջ Փայլակը հասցրել է հրաժեշտ տալ հարազատներին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լուսանկարում Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից Փայլակ Հարությունյանն է։ Այսօր նա կդառնար 31 տարեկան։ Սակայն, մեկ տարի առաջ Արցախի դեմ իրականացված ռազմական օպերացիայի ժամանակ, ԱԱԾ երիտասարդ սպան նույնպես զոհվեց հայրենիքի պաշտպանության սահմանին։ 

«Մեկ տարի առաջ այս օրը, երբ Արցախում բլոկադայի ծայրահեղ ծանր իրավիճակում էինք, ընկերների հետ եկավ մեր տուն, նշեց ծննդյան 30-րդ տարեդարձը։ Ոչխար էինք մորթել, տան եղած-չեղածով սեղան բացել։ Ընկերները հիմնականում ծառայողներ էին, զանգ ստացան, որ համար 1 հրաման է իջեցվել ու նրանք գնացին իրենց մշտական տեղակայման վայր»,-MediaHub-ի հետ զրույցում պատմում է Փայլակի եղբայրը՝ Լևոն Հարությունյանը։

ԱԱԾ առաջին վաշտը տեղակայված էր Սոսում։ Լեյտենանտ Հարությունյանն ու ընկերները գիշերել են այնտեղ։ Առավոտյան արդեն պարզ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի։ Իրենց ստորաբաժանումն  արդեն գիտեր անելիքը։ Փայլակը դիրքեր բարձրանալիս հասցրել է մտնել տուն ու հրաժեշտ տալ հարազատներին։

«Մայրս միշտ դա է հիշում, որ Փայլակը վերջին պահին եկել ու գրկել է բոլորին, կարծես սիրտը զգում էր, որ վերջին անգամ է տեսնում։ Այդ օրը Մարտունու շրջանի ուղղությամբ թեժ մարտեր են ընթացել։ Սեպտեմբերի 20-ին իրենց ստորաբաժանման ծառայողները պետք է օգնության հասնեին «Լուսնյակ» դիրքի անձնակազմին։ Ճանապարհին, սակայն, ադրբեջանցիները նկատել ու կրակել են իրենց ուղղությամբ և  Փայլակը գլխի շրջանում գնդակային ծանր վիրավորում է ստացել»։

Ընկերները նրան իջեցրել են դիրքային հատվածից ու շտապ օգնության մեքենայով տեղափոխել Ճարտարի հիվանդանոց, այնտեղ առաջին օգնություն ստանալուց հետո այնուհետև տեղափոխել են Մարտունի։

«Նույն օրը Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը փակվեց ու Փայլակի տեղափոխումը Ստեփանակերտ դարձավ անհնարին։ Սեպտեմբերի 20-ին Փայլակը մահացավ Մարտունու հիվանդանոցում։ Նույն օրը ձեռք բերվեց կրակի դադարի մասին պայմանավորվածություն։ Եղբորս դին տեղափոխեցինք մեր գյուղ, այնտեղ արդեն պատրաստ էր գերեզմանափոսը։ Սակայն, մերոնց խնդրեցի, որ գյուղում չհուղարկավորեն, քանի որ Արցախը հայաթափելու խոսակցություններ էին գնում»,-պատմում է եղբայրը։
Լևոն Հարությունյանը դժվարին բանակցություններով Փայլակի մարմինը տեղափոխում է Ստեփանակերտ։ Եղբայրական հուշահամալիրում իրար հետևից թաղումներ էին կատարվում։ Դիահերձարաններում տեղ չկար, հոսանք չլինելու պատճառով սառցարանները չէին աշխատում։ Փայլակը ևս հուղարկավորվում է Ստեփանակերտի հուշահամալիրում։

«Սեպտեմբերի 27-ին, երբ գաղթելու, Արցախը լքելու հերթը հասավ մեզ, ես որոշեցի չգնալ։ Դա ինձ համար վճռական որոշում էր, որ առանց Փայլակի ես ոչ մի տեղ չեմ գնա։ Մորս առաջ ու մեր բոլորի առաջ մեծ գործ ունեի անելու․ դա եղբորս դիակի տեղափոխումն էր»։

Չնայած Ստեփանակերտում Լևոնին վստահեցրել են, որ բոլոր թարմ գերեզմանները կտեղափոխեն Հայաստան, սակայն, վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգությունն իսկական քաոս էր ստեղծել։ 

«Պատերազմի և վառելիքի պահեստի դեպքի զոհերի հետ Հայաստան տեղափոխեցի նաև եղբորս մարմինը։ Այդ օրը մի քանի հոգով 5 արտաշիրում կազմակերպեցինք, որից մեկը՝ երեխա էր, նրանց Կարմիր խաչի մեքենայով տեղափոխեցինք Հայաստան»։

Փայլակ Հարությունյանի մարմինն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Այսօր Փայլակի ծննդյան օրն է։ Եղբայրն ասում է՝ նպատակներ շատ ուներ, պատրաստվում էր նշանադրվել, ապա ընտանիք կազմել։ Նրա երազանքները մնացին հայրենի Սոսում, որտեղ անցել են կյանքի լավագույն տարիները...

Հունան Թադևոսյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience