Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ունիվերսալ սանրվածք, որն ունի երկրպագուների հսկայական բանակ արդեն հարյուր տարուց ավելի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցավոք, կան տղամարդիկ, որոնք սովոր չեն պատշաճ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին, այդ թվում՝ մազերի վիճակին։ Մաքուր մազեր, և վերջ: Բայց լավ սանրվածքը լրացնում է ոչ միայն գեղեցիկ տիկնանց կերպարը: Յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ նույնպես չի կարող յոլա գնալ առանց ոճային սանրվածքի։ Իսկ եթե դրա համար ժամանակ կամ ցանկություն չկա, ապա կարելի է ընտրել սանրվածք, որը կլուծի միանգամից մի քանի խնդիր։ Այն կլինի ժամանակակից, մոդայիկ և, միևնույն ժամանակ, չի պահանջի հատուկ խնամք և ջանքեր։ Բոքս սանրվածքը հենց այդպիսին է: Այն դասական պահպանողական սանրվածք է՝ կարճ կտրած մազեր, կոկիկ քունքային և գլխի հետին մասեր: Այն իր կրողի կերպարին հաղորդում է գրավչություն, առնականություն և բրուտալություն:

Ընդգծում է հաջողակ մարդու էլեգանտ ոճը, որը վստահ է իր և իր կարողությունների վրա։ Իսկ ինչպե՞ս է առաջացել բոքս սանրվածքը: Դա թվագրվում է անցյալ դարով։ Սկզբում բոքս սանրվածք կրում էին միայն համանուն սպորտի՝ բռնցքամարտի պրոֆեսիոնալներն ու սիրահարները: Այդ փաստը կարելի է բացատրել նրանով, որ այդ սանրվածքով նախատեսված մազերի երկարությունը 3-4 սմից ոչ ավելի է, ինչը շատ հարմար է բռնցքամարտիկի համար՝ ինտենսիվ մարզումների և մենամարտերի ժամանակ, մազերը չեն շեղում մարտից և չեն փակում աչքերը։ Հետագայում ուրիշներն էլ են գնահատել նման սանրվածքի հարմարավետությունը։ Սանրվածքը գրավել է միլիոնավոր տղամարդկանց ամբողջ աշխարհով մեկ: Այժմ տղամարդիկ հաջողությամբ համադրում են այն թե՛ գործնական տեսքի, թե՛ առօրյա ոճի հետ։ Հայտնի մարդկանց շրջանում ևս կան բոքս սանրվածքի սիրահարներ։

Օրինակ՝ ամերիկացի դերասան Բրեդ Փիթը, անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, իռլանդացի կինոդերասան Քոլին Ֆարելին, ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, դերասան Ուենթվորթ Միլլերը և շատ այլ աստղեր։ Ըստ երևույթին, տղամարդկանց բոքս սանրվածքը երբեք դուրս չի գա նորաձևությունից: Այդ ունիվերսալ սանրվածքն ունի իր երկրպագուների հսկայական բանակն արդեն հարյուր տարուց էլ ավելի: Որպես կանոն, այն ընտրում են պահպանողականները, ովքեր ամեն ինչում նախընտրում են հակիրճությունն ու զսպվածությունը։ Այն միշտ մազերը դարձնում է կոկիկ և խնամված: Սանրվածքը ոճավորում կամ այլ խնամք չի պահանջում անգամ լվանալուց հետո: Սանրվածքում գլխի գագաթային հատվածում մազերը ավելի երկար են լինում, որի շնորհիվ սանրվածքը վիզուալ առումով դեմքը ավելի կլոր չի դարձնում։ Սանրվածքը հնարավորինս բացահայտում է իր տիրոջ դեմքը՝ ուշադրությունը կենտրոնացնելով աչքերի և շուրթերի դիմագծերի վրա։

Բացի դա, մարդիկ կարող են ինքնուրույն ստանալ այդ սանրվածքը տանը, եթե ունեն վարսահարդարման գործիք օգտագործելու հիմնական հմտություններ: Ցանկացած տարիքի տղամարդ կարող է իրեն թույլ տալ այս ոճը՝ մեկ տարեկան երեխայից մինչև ալեհեր պապիկ: Ավելորդ մանրամասների բացակայությունը և մազերի կարճությունը տղամարդու արտաքին տեսքին հաղորդում են շքեղություն, փայլ և յուրահատկություն։ Իսկ ո՞վ պետք է խուսափի բոքս սանրվածքից: Սանրվածքի ստորին հատվածը ընտրելիս պետք է զգույշ լինել, քանի որ ինչքան կարճ լինեն գլխի հետևի մազերը, այնքան ավելի հստակ կերևան գլխի սպիները, բշտիկները և անհարթությունները, եթե դրանք առկա են։ Այս սանրվածքից պետք է խուսափեն նաև շատ գեր մարդիկ, քանի որ կարճ մազերը «կոտրում» են կազմվածքը, նրանք, ըստ էության, ավելի գեր են երևում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest