Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Բամբիռ»-ի «Մանկական խաղեր» ալբոմի փակ շնորհանդեսը՝ խմբի համար խորհրդանշական վայրում

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, հայկական լեգենդար «Բամբիռ» ռոք խումբը փակ շնորհանդեսի շրջանակում ներկայացրեց իր նոր՝ «Մանկական խաղեր» ալբոմը, որը թվով 12-րդն է խմբի ձայնասկավառկների շարքում։ Խմբի անդամները միջոցառումը կազմակերպել էին խորհրդանշական վայրում՝ The Meeting Point Studio-ում, որտեղ, սկսած 2014 թ-ից, ստեղծվել են նրանց երգերը։ 

«Շատ անգամներ մենք այստեղ մենակ ենք եղել, բայց միշտ ցանկացել ենք, որ այսքան մարդ այստեղ լինի ու կիսվենք մեր նորությամբ: Սա երեւի մեր առաջին մեծ շնորհանդեսն է այստեղ, բայց այսուհետ ավելի հաճախ կհանդիպենք այս վայրում»,-խոստացավ Նարեկ Բարսեղյանը։ 

The Bambir - Mankakan Khagher - Album Cover 2.png (129 KB)

«Մանկական խաղեր» ալբոմն անդրադառնում է մանկական անմեղության եւ չափահասության ժամանակ այցելող հիասթափության բախմանը։ «Բամբիռի» անդամները նշում են՝ այն դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից։ Համադրելով անզուսպ անկեղծությունը եւ փորձարարական հնչյունները՝ այստեղ ընդլայնված են ժանրի սահմանները։ Ալբոմն անդրադառնում է այն անմիտ դաժանություններին եւ տանջանքներին, որոնք չափահաս մարդիկ վերապրում են՝ չհասունանալով թե՛ իրենց, թե՛ մյուսների հանդեպ։

Ալբոմը բաղկացած է 8 երգից, որոնցից 2-րդը՝ «Թռնենք»-ը, երեկ ներկայացվեց տեսահոլովակի տեսքով։ Խմբի անդամները շնորհանդեսն ավելի հետաքրքիր դարձրին ուղիղ ձայնագրման ստուդիայից կենդանի կատարումներով։ 

8835a119-6b2e-4504-88f8-7d013adfae75.jpg (49 KB)

«Մանկական խաղեր» ալբոմը ճանապարհորդություն է չափահասության մութ անկյուններով, որը բացահայտում է մանկության ազդեցությունն ու դրա կարեւորությունն ապագա կյանքի ձեւավորման գործում։

«Ալբոմն իրենից նոր ոճ չի ներկայացնում, պարզապես մեկ տարի առաջ, երբ Հանրային հեռուստաընկերության հետ ճանապարհորդում էինք Հայաստանով, երգերը նոր շունչ ձեռք բերեցին, ու երբ վերադարձանք, հուլիսից սեպտեմբերն ընկած հատվածում մոտ 6 երգ գրեցինք, ու սկսեցինք աշխատել ձայնագրման ու թողարկման շուրջ: Ինչ վերաբերում է սպասելիքներին՝ կարծում եմ՝ մեր երկրում ալբոմի թողարկումն արդեն հաջողություն է, քանի որ գլխիցդ հանեցիր մի մեծ նյութ ու տեղ հատկացրիր նոր գաղափարների համար: Թե ինչ կմտածեն մարդիկ, դա թողնում ենք յուրաքանչյուրի զգացողության վրա»,-հավելում է Նարեկը։ 

a91f6f69-f422-44b1-882d-2c500a81eac7.jpg (40 KB)

Ալբոմը սկսվում է «Փակ շուրջպար» երգով, որում կան տողեր լեգենդար Կոմիտասից։ Երգերից շատերում անդրադարձ կա մեծերից։ «Կոմիտասը ազգի վիճակը ներկայացրել էր 100 տարի առաջ, եւ երբ այն կարդում ես, հուզվում ես, որովհետեւ զգում ես, որ այդ տարիների մեջ ոչինչ չի փոխվել: Այդ տեղից ցավը եկավ: Թաքնված ու վերապրված բաներ այստեղ տեղ-տեղ հանդիպում են»,-մանրամասնում է երաժիշտը։ 

The Bambir_Childfrens Games.jpg (188 KB)

Ի՞նչ է «Բամբիռը»․ խմբի անդամները դժվարանում են կոնկրետ պատասխան տալ, քանի որ խումբը 4 տասնյակ տարիների ընթացքում փոխվել է ինչպես կազմով, այնպես էլ երգացանկով, բայց մի բան հստակ է՝ «Բամբիռը» ենթամշակույթ է, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի իր դերն ու պատասխանատվությունը։ Խմբի հաջողությունը սիրո, միասնականության ու կարեկցանքի մեջ է։ «Երբ ունես փորձ, գալիս է կարեկցանք, սեր, որը ապրեցնում է խումբը»,-վստահ են խմբի անդամները, որոնք խոստանում են՝ տարեվերջին կունենան շրջագայություններ, որոնց ընթացքում կներկայանան նոր ծրագրով։

Սյունե Առաքելյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference