Արևմուտքում կան ստատուս քվոն խախտելու հարցում Ադրբեջանի նկրտումները խթանելու ազդեցիկ աջակիցներ. Արման Մելիքյան
INTERNATIONAL NEWSԵրեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Անդրադառնալով ներկայացված հակահայկական բանաձևերին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ էության, այդ երկու բանաձևերն էլ հակամարտության գոտում իրավիճակն ապակայունացնելու ընդգծված միտում են պարունակում: Ըստ պարոն Մելիքյանի՝ դրանք ակնհայտորեն միակողմանի, ադրբեջանամետ քաղաքական ուղղվածություն ունեն:
«Բացառում եմ զեկույցների հեղինակների միամիտ կամ անմեղսունակ լինելու տարբերակը: Դատելով ամեն ինչից՝ նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ կրակի հետ են խաղում: Հետևաբար, կարելի է միանգամայն հավանական համարել այն, որ Արևմուտքում կան առկա ստատուս քվոն խախտելու հարցում՝ Ադրբեջանի նկրտումները գործնականորեն խթանելու գաղափարի ազդեցիկ աջակիցներ»,- հավելել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ԵԽԽՎ-ին: «Կոչ ենք անում քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խաթարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունից Մինսկի խմբի ստացած մանդատը կամ բարդացնել շարունակվող բանակցությունները»,- նշված է հայտարարության մեջ:
Խոսելով հայտարարության մասին՝ Արման Մելիքյանը նշեց. «Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կարելի է գնահատել՝ որպես ստատուս քվոյի խախտմանն ուղղված այդ գործընթացին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասնակից չլինելու վկայություն-ապացույց, թեև, իրականում, այս կարգի համատեղ ակցիաները միշտ չէ, որ համարժեքորեն արտացոլում են առկա իրողությունները»: Այնուհանդերձ, մեր զրուցակիցը կարծում է, որ այս գործընթացի նախաձեռնողների համար այս պահին կարևոր է կրքերը թեժացնել՝ առանց հարցին որևէ գործնական լուծում տալու: «Ուստի չեմ զարմանա, եթե նշված բանաձևերի քննարկումն այս նստաշրջանում համապատասխան բանաձևերի ընդունմամբ չավարտվի և հանգուցալուծումը հետաձգվի առնվազն մինչև հաջորդ նստաշրջանը»,- իր խոսքը եզրափակեց Արման Մելիքյանը:
Լևոն Փանոսյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



