Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Դրամական աջակցություն՝ կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց․ նախագիծ

ECONOMICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ պայմանավորված է 2024 թվականին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցելու և վնասը որոշակի չափով մեղմելու անհրաժեշտությամբ։

 

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց աջակցությունը տրամադրվում է այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-իորոշման համաձայն հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված և հրապարակված ակտերի հիման վրա գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը կազմել է 50-100 %:

«Աջակցության սահմանաչափերը սահմանվում են հետևյալ չափով.

 

1) խաղողի, պտղի և հատապտղի համար` վնասի 5 %-ի չափով,

2) կարտոֆիլի, բանջարաբոստանային, կերային և տեխնիկական մշակաբույսերի համար` վնասի 5 %-ի չափով,

3) հացահատիկի և հատիկաընդեղենի 1 հա-ի համար` 30000 դրամ:

Կարգը հաստատվելուց հետո շահառուները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 4-րդ կետի համաձայն աջակցություն ստանալու մասին, ինչպես նաև նշելով ցանքատարածության կամ այգետարածքի վայրը, մակերեսը, վնասված մշակաբույսի տեսակը, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և շահառուի անունով բացված բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։

Դիմումին կից ներկայացվում է նաև վնասվածության աստիճանի վերաբերյալ համայնքային հանհանձնաժողովի կողմից ներկայացված տվյալները, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հողամասի անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։ Դիմումների ընդունումից հետո դրանք տրամադրվում են համայնքային հանձնաժողովին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ամփոփելու և իր կողմից կազմված ակտերին համադրելու համար։

Համայնքային հանձնաժողովների կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփովում են հողօգտագործողների կողմից ներկայացված դիմումները և համադրվում համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերի հետ։

Համայնքների կողմից ամփոփված տեղեկատվությունը (հողօգտագործողի անուն, ազգանունը, ցանքատարածության կամ այգետարածքի վայրը, մակերսը, վնասված մշակաբույսի տեսակը, վնասվածության չափը և կարգի 4-րդ կետի համաձայն աջակցության չափը) ներկայացվում է մարզային հանձնաժողով, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում էկարկուտի հետևանքով վնաս կրած հողօգտագործողների ցանկը, և համաձայնեցվելուց հետո, այն ներկայացնում հանրապետական հանձնաժողով։

Հանրապետական հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կարկուտի հետևանքով վնաս կրած հողօգտագործողների ցանկը և տրամադրում Ներքին գործերի նախարարությանը։

ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայացված տվյալներում տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում Նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները Նախարարություն ներկայացնելու համար»,-ասված է հիմնավորման մեջ։

Նշված է, որ նախագծի ընդունման արդյունքում արդյունքում կարկուտի հասցված վնասների դիմաց տրամադրված աջակցության միջոցով հնարավոր կլինի հողօգտագործողների կողմից որոշակի չափով մեղմել կրած ֆինանսական կորուստները և շարունակել գյուղատնտեսական գործունեությունը։

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development