Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն իր «Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը և մտքեր փոխանակել Երևանի և Վաշինգտոնի երկկողմ օրակարգի շուրջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել, թեև ակնհայտ է, որ զրույցի նախաձեռնությունը եղել է Վաշինգտոնից և պայմանավորված է եղել որոշակի պատճառներով, քանի որ Բլինկենը ծանրաբեռնված է աշխատանքով՝ կապված համաշխարհային քաղաքականության այլ խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, նա հաճախակի հյուր է Անդրկովկասի տեղեկատվական-քաղաքական տարածքում, պարբերաբար զանգահարում է կա՛մ Իլհամ Ալիևին, կա՛մ Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալով «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ԱՄՆ ջանքերը»:

Բայց այս անգամ Պետդեպարտամենտը չի հրապարակել Փաշինյանի հետ Բլինկենի զրույցի իր տարբերակը, ինչը ենթադրում է, որ խոսակցությունն ավելի շատ վերաբերել էր Երևանի հետ Վաշինգտոնի երկկողմ համագործակցությանը, իսկ որպես ծխածածկույթ օգտագործվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի թեման։ Եթե հաշվի առնենք նման խոսակցությունների վերաբերյալ Պետդեպարտամենտի նախորդ զեկույցները, ապա ապշեցնողն այն է, որ ԱՄՆ-ի կրկնվող կոչերն են Հայաստանին՝ «շարունակել ժողովրդավարական բարեփոխումները», և դա՝ քաղաքական մանևրելու հնարավորությունների նեղացման պայմաններում: Այժմ Անդրկովկասում աշխարհաքաղաքական նոր համակցություն է ձևավորվում։ Դրա ուրվագծերը շուտով կսկսեն ի հայտ գալ, երբ ի հայտ կգան հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ կապված լրացուցիչ նրբերանգներն ու հանգամանքները։

Ուստի հարց է առաջանում. ինչո՞ւ է Բլինկենը զանգահարել Փաշինյանին։ Առաջին սցենարով Բլինկենի զանգը իսկապես կարող է կապված լինել Երևանի և Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման հետ։ Բայց այդ «թրեքը» լի է խզումներով: Երևանը հանդես է գալիս Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համատեքստում, որում, իր կարծիքով, պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Բայց Բաքուն կոչ է անում լուծարել այդ խումբը։ Խնդրահարույց են մնում նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այն բանից հետո, երբ Բաքուն հաշտության պայմանագրի տեքստից հանեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը՝ հայտարարելով, որ Նախիջևանի հետ հաղորդակցության ճանապարհը լինելու է Իրանի տարածքով, այդ հաղթաթուղթը ևս դուրս մնաց Հայաստանի ձեռքից։

Բլինկենի գործողությունների երկրորդ սցենարը կարող է կապված լինել Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների ընդլայնման հետ։ Այսպես, հայ փորձագետ Ստեփան Դանիել յանը նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի կտրուկ աճի փաստը։ Հայտնի է դարձել, որ USAID-ը որոշել է ավելի քան կրկնապատկել Հայաստանին տրամադրվող դրամաշնորհը՝ 120 միլիոնից հասցնելով 250 միլիոն դոլարի։ Նպատակները, մասնավորապես, «քաղաքացիական մասնակցության ապահովումն է ժողովրդավարական կոնսոլիդացիայի ամրապնդման գործում», ինչը, նրա կարծիքով, «կարող է կապված լինել Վրաստանից Արևմուտքի շահերը սպասարկող վրացական ֆոնդերի մի մասի տեղափոխման հետ»։ Սա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանում ցատկահարթակ է պատրաստում, որտեղից կարող է գործել նաև վրացական ուղղությամբ։

Այսինքն, Երևանը մղվում է տուրբուլենտության գոտի՝ վրացական գործոնի ընդգրկմամբ։ Կա, սակայն, նաև մեկ այլ սցենար: ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ եթե խորհրդարանական ընտրություններում հաղթի «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ Վրաստանում հեղաշրջման փորձը խափանվի, ապա հարևան Հայաստանում «մայդան» կսկսվի։ Վրացի փորձագետ Առնո Խիդիրբեգիշվիլին չի բացառում իրադարձությունների նման ընթացքը։ Գաղտնիք չէ, որ հայկական որոշակի շրջանակներում բուռն դժգոհություն կա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից, և դա նույնացվում է Փաշինյանի հետ։ Միևնույն ժամանակ, հայկական աղբյուրներից ստացվող տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այնտեղ կարող է տեղի ունենալ հեղաշրջման մի փոքր այլ սցենար, քան Վրաստանում։ Հայաստանի ընդդիմությունը Վրաստանի՝ հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո կարող է հաղթական քաղաքական ալիք բարձրացնել։

Ինչպես ասում է Խիդիրբեգիշվիլին, «դավադրության տեսությունների և սկանդալային զուգահեռների սիրահարները վստահ են, որ Փաշինյանը Հայաստանը մաս առ մաս հանձնում է Ադրբեջանին և Թուրքիային, ինչպես Սահակաշվիլին Ռուսաստանին է հանձնել Աբխազիան և Հարավային Օսիան», որից հետո ԱՄՆ-ը և նրա արևմտյան գործընկերները չեն կարողանում ստիպել Վրաստանին կռվել Ռուսաստանի դեմ Աբխազիայում և Հարավային Օսիայում: Սակայն հիմա նրանք դեռ հնարավորություն ունեն նոր պատերազմ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.