Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ էր: Առաջին դասարան գնալուց առաջ էր, հեծանիվ էր վարում, ընկավ, շրթունքը պատռեց, առջևի ատամն ընկավ: Բայց ամեն ինչ կարգավորվեց: Մարդկային էր, բարի, հարգանքով: Բոլորին օգնության էր հասնում, մեկի ձեռքին ծանր տոպրակ էր տեսնում, օգնում էր, տուն տանում: Իրեն որպես երեխա չէին ընդունում, այլ որպես մեծի էին հարգում ու սիրում, քանի որ իր վարվելակերպը հասուն մարդու էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում բարձր առաջադիմություն չուներ, բայց ուսուցիչները, դասղեկը, տնօրենը լավագույն հիշողություններն ունեն նրա մասին: Նարեկը ծնունդով Երևանից է: Այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկը փորձում է «գտնել» իրեն տարբեր ոլորտներում: Վարսավիրություն է սովորում, հացի փռում փորձառություն ձեռք բերում, կահույքագործի հմտություններն ուսումնասիրում: Մայրիկն ասում է՝ հասկացա, որ չի կարողանում իրենը գտնել, ու առաջարկեցի բանակից վերադառնալուց հետո որոշել, թե ինչով է ուզում զբաղվել: «Գյուղում խնձորի այգի ունենք: Ծառերն էտել, բերքահավաք անել, փորել ու ջրել, ամեն ինչի հետ սեր ուներ: Կարծես գյուղի տղա լիներ, ոչ թե քաղաքի: Հող էր սիրում, գյուղ: Ասում էր՝ զորացրվելուց հետո գնալու եմ տատիկի մոտ, քաղաքում չեմ մնա: Այդ առումով իմ հայրիկին էր նման, հայրս 85 տարեկանում հող էր փորում, այգին մշակում»:

Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 23-ին, ծառայել է Կապանում, եղել հրետանավոր: «Շատ ուրախ, հպարտ մեկնել է ծառայության: Վախեր չուներ: Այո՛, պատերազմ էինք տեսել, բայց բանակ չգնալու մտքեր անգամ չի ունեցել: Ես էլ էի այդպես մտածում՝ ումի՞ց է պակաս իմ տղան, թող ծառայի, տղամարդ դառնա: Այնքան վստահ էի, որ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է»: Տիկին Հասմիկի խոսքով, որդու ծառայության ամիսներին շփվել են ամենօրյա հարցերի մասին՝ ոնց եք, ինչ եք անում: «Նեղսրտում էր, որ շատ եմ հոգնում աշխատավայրում: Ես էլ իրեն ասում էի՝ քո համար եմ աշխատում, ո՛ր օրը զորացրվես, էլ չեմ աշխատի»: Նարեկը հասցրել է ծառայության ամիսներին նաև արձակուրդ գալ:

«Նարեկս արձակուրդ եկավ 2022 թ. փետրվարին, այդ ժամանակ հայրիկս մահացավ: Բնականաբար, մտքներս այլ տեղ էր և իր՝ զորամաս վերադառնալու օրը շփոթել էինք, մեր հաշվարկներում սխալվել: Զանգեցին Նարեկին՝ եթե մի քանի ժամից զորամասում չլինես, հետախուզում կհայտարարենք: Արագ-արագ սկսեցինք պատրաստվել, տաքսի պատվիրեցի, իրեն ճանապարհեցի, որ հանկարծ անախորժություններ չլինեն»: Դեռ պատերազմի մասին չէինք զրուցում, բայց այս հիշողությունից նեղսրտած՝ տիկին Հասմիկն ասում է. «Իսկ հիմա ես հարցեր ունեմ: Ոչ մեկ մեր տուն չի եկել: Միայն կազմակերպել են մեդալով պարգևատրման արարողությունը, այն էլ՝ Երևանում: Մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա: Ինձ մեդալներ պետք չեն, թող իրենց պահեն, ինձ իմ դառը տանջանքով պահած երեխես էր պետք»: Մայրիկը նեղսրտում է, որ կյանքի ինչ-որ փուլում, երբ նա ծանրաբեռնված աշխատել է, իսկ որդին էլ իր ուսմամբ, հետո արդեն աշխատանքային նախասիրությունների փնտրտուքով է զբաղված եղել, երկուսով կարծես չեն հասցրել շատ շփվել իրար հետ. «Հիմա փորձում եմ հիշողություններս մեկտեղել, երբեմն դրանք այնքան քիչ են թվում»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: Սեպտեմբերի 12-ին էլ մայր ու որդի զրուցել էին առօրյա թեմաների մասին: «Սեպտեմբերի 13-ին ինձ շատ էին զանգում: Ես էլ բոլորին հանգստացնում էի, որ Նարեկի մոտ հանգիստ է, կռիվ չկա: Քրոջս աղջիկը զանգեց՝ Նարեկին զանգում եմ, անհասանելի է, ասում են, որ տղաները մտել են բունկերները, կապ չկա, բայց իրենց հետ ամեն ինչ նորմալ է: Ես էլ հանգիստ նստած սպասում էի, թե՝ Նարեկը բունկերում է, կզանգի: Իսկ իրականում իմ հարազատներն արդեն դիահերձարանում տեսել էին Նարեկին, բայց նախապես, կարծես, ինձ հանգստացնեին, թե ինչու Նարեկը չի պատասխանելու իմ զանգերին: Սա իր հետքերը թողեց իմ ներսում: Եթե հավատամ, որ էլ Նարեկին չունեմ, կկարողանա՞մ արդյոք ապրել: Իսկ հիմա կարծես բթացած ապրեմ, որ Նարեկը բանակում է, որ գալու է, անգամ այն պարագայում, որ տեսել եմ իրեն, հրաժեշտ տվել»:

Նարեկը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին: «Մերոնք մինչև հասան Կապան, ինքն արդեն Հերացիում էր, այդքան շուտ Երևան է «հասել»: Իր հեռախոսը պայթած վիճակում ինձ մոտ է, իր բոլոր իրերը մեր տանն են: Մեկն ասում էր, որ գյուղացիներն են օգնել, շուտ իջեցրել, մյուսը մեկ ուրիշ բան էր պատմում: Մեկն ասաց՝ ոտքերն են կտրվել, բայց չգիտեմ՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Համարձակությունս չի հերիքում, որ հարցեր տամ, պարզեմ մանրամասները: Բայց, ամեն դեպքում, դեմքին ոչինչ չէր եղել, կարծես քնած լիներ»: Մայրիկն անկեղծանում է՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ կանխազգացումներ է ունեցել, մտքեր, բայց նաև հավատ՝ որդուն Աստծուն է վստահել, նրա հետ ոչ մի վատ բան չի լինելու:

«Փոքր-մոքր էր Նարեկս, երբ արձակուրդ եկավ, արդեն մի տեսակ փոխվել էր, հպարտանում էի իրենով: Թիկունքից գրկում էի, սարի պես էր դարձել տղաս»: Նարեկն ավագ քույրիկ ունի, տիկին Հասմիկը՝ թոռնիկներ: Բայց որևէ մեկը չի կարողանում լրացնել Նարեկից մնացած բացը, նրա թողած դատարկությունը: Ի՞նչն է ուժ տալիս կյանքի այս հարվածին դիմակայելու: «Մտածում եմ՝ Աստված է ուժ տալիս, որ չխելագարվեմ, ինչ-որ տեղ բթացնում ուղեղս, որ ինքնասպանության մասին չմտածեմ, վատ ու սխալ մտքեր չունենամ: Հավատացեք՝ Նարեկիցս հետո ապրելու նպատակ էլ չեմ տեսնում, բայց ապրում եմ, չէ՞, ուրեմն ինչ-որ տեղից ուժ եմ ստանում»:

Հ. Գ. - Նարեկ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation