Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համարձակ ու հստակ ասելիքով. Զիրոյանը, Սոնա Մաթևոսյանն ու Ժորա Մարտիրոսյանը «Հոբելյանական հաճախորդը» կրկին Կամերայինի բեմ բարձրացրեցին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը» պիեսը տարիներ անց կրկին Կամերային թատրոնի բեմ բարձրացավ, այս անգամ երիտասարդ ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանի բեմադրությամբ, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Զիրոյանն ու Սոնա Մաթևոսյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում, փակ դիտումից առաջ, բեմադրիչը խոստովանեց, որ պատասխանատու էր մոտենալ այս գործին, քանի որ այն արդեն մեծ հաջողություն էր ունեցել ֆանստատիկ արտիստների մասնակցությամբ: 

Արդեն պրեմիերայից հետո, դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, փորձելով զսպել էմոցիաները, նշեց, որ ներկայացումը բավական բարդ է տրվել:  

«Մինչև վերջին փորձը չենք համբուրվել». Սոնա Մաթևոսյան 

Բավականին բարդ էր այն առումով, որ կյանքի փորձը մեծ նշանակություն ունի, և Փառք Աստծո, մենակ լինելու պատմության միջով չեմ անցել, բայց դրանով էլ գեղեցիկ է մեր մասնագիտությունը: Փորձում ես ինչ-որ ապրումներ արթնացնել ներսդ, մտնել այդ կնոջ կերպարի մեջ:  

Պատահական չէ, որ ներկայացման հերոսներեն անուններ չունեն, այս ներկայացումը կարծես բոլորի համար է, խոսում է կին տղամարդ հարաբերությունների մասին: Էմոցիոնալ տեսարանների ժամանակ դահլիճից եկեղ արձագանքները հաճախ խանգարում են, դրա համար փորձում էի անտեսել դրանք:

Բաց տեսարանների հետ կապված խնդիր ու բարդություն չի եղել, շատ երկար խոսակցություններ ենք ունեցել փորձերի ընթացքում, տեքստերը դրել ենք մի կողմ, ուղղակի խոսել ենք կին տղամարդ հրաբերությունների մասին: Ես ու Զիրոյանը շատ լավ ընկերներ ենք, ու մինչև վերջին փորձը չենք համբուրվել: Երբ հանձնում էինք ներկայացումը պարոն Երնջակյանին, առաջին անգամ այդ ժամանակ համբուրվեցինք, ու փորձեր չենք արել, ասել ենք՝ ոնց կստացվի:

«Իմ ու Սոնայի քիմիան վաղուց ստացված է». Զիրոյան

Յուրաքանչյուն իր կյանքից մի դրվագ կտեսնի ու կհասկանա, ինչպես ճիշտ վարվել կնոջ հետ կամ ինչպես կարելի է խոսել տղամարդու հետ:  Ներկայացումով կփորձենք մի քիչ սեր փոխանցել: Վայելեք ձեր ցանկացած վայրկյանը. սա է ներկայացման գլխավոր ասելիքը: Ամեն րոպեն թանկ է ու այս ամենը շատ կարճ է, չգիտես հաջորդ վայրկյանն ինչ կլինի:

Երբ վերցնում ես այնպիսի պիես, որտեղ կան կոնկրետ հերոսներ, ավելի հեշտ է, իսկ այստեղ կերպար չկա, տղամարդու և կնոջ նուրբ, ներքին խոսակցություններն են:

Շատ ոգևորված ենք, քանի որ երկար ժամանակ փորձելուց հետո հանձնում ենք հանդիսատեսի դատին, եթե չլինեին գործընկերներս՝ Ժորան ու Սոնան, այս ներկայացումը չէր կայանա:

Իմ, ու Սոնայի քիմիան շատ վաղուց ստացված է, մենք վաղուց իրար գիտենք, մեկ հայացքից ու ժեստից հասկանում ենք: Այս դեպքում արդեն վստահ կարող եմ ասել, որ մեր 3-ի քիմիան ստացվեց:

«8 երկար ամիսներ 3-ով միասին հրաշքներ ենք գործել». Ժորա Մարտիրոսյան

Կողքից նայելով այս հարաբերություններին՝ հանդիսատեսը ներկայացումից շատ բան կքաղի, կվերանայի անցած տարիներն ու կփորձի հասկանալ, թե որտեղ է սխալվել:

Իմ 2-րդ բեմադրությունն է: Ես այլ գործ էի ուզում բեմադրել, պարոն Երնջակյանն առաջարկեց այս գործը փորձել: Շատ ուրախացա, բայց պարտավորեցնող էր, որովհետև տարիներ առաջ ֆանտաստիկ արտիստներ են խաղացել այս ներկայացման մեջ՝ Արշո Հարությունյանն ու Քեթրին Մանասյանը, իսկ ֆիլմում խաղացել են Լուիզա Ներսիսյանն ու վրացի դերասան Դավիթ Քացառավան:

Շատ ուրախ եմ, որ Սոնայի ու Զիրոյանի հետ եմ աշխատել, շատ տաղանդավոր արտիստներ են, 8 երկար ամիսներ կողքս կանգնած են եղել, ու միասին հրաշքներ ենք գործել:

The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46How to Enjoy Summer to the Fullest