«Անտիկվարիատ» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
CULTURE2024 թվականին «Օսկարի» 97-րդ արարողությանը Վրաստանը կներկայացնի Ռուսուդան Գլուրջիձեի «Անտիկվարիատ» ֆիլմը։ Այս մասին հայտնում է Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնը։
Հայտարարության համաձայն՝ «Անտիկվարիատը» ստացել է ժյուրիի անդամներից հինգ ձայն, իսկ Դեա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլ» ֆիլմին աջակցել են ժյուրիի չորս անդամներ։ Մյուս աշխատանքները ձայներ չեն ստացել։
Քվեարկության արդյունքում բավական ձայներ չհավաքած Կուլումբեգիշվիլիի ֆիլմը ստացել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը։
Վրաստանից՝ «Օսկար»-ին ներկայացնելու համար ֆիլմն ընտրած հատուկ հանձնաժողովը ձևավորվել էր Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի անհատական վարչաիրավական ակտով։ Հանձնաժողովի կազմում էին`
- Զազա Շաթիրիշվիլի (մշակույթի և կինոյի հետազոտող),
- Վլադիմիր Կաճարավա (պրոդյուսեր),
- Էդմոնդ Մինաշվիլի (պրոդյուսեր),
- Լևան Գիգինեիշվիլի (փիլիսոփա),
- Նիկոլոզ Շենգելաիա (օպերատոր),
- Խաթունա Խունդաձե (պրոդյուսեր),
- Գիորգի Ճումբուրիձե (տնօրեն),
- Բաչո Օդիշարիա (Կինոկենտրոնի կինոարտադրության բաժնի ղեկավար),
- Գիորգի Ցխվեդիանի (Կինոկենտրոնի ֆիլմերի արտահանման բաժնի կրտսեր մասնագետ)։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



