Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյանը հադիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության փոխտնօրենին

POLITICS

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը փորձի փոխանակման առումով` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն այսօր համագործակցության բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի ինչպես ֆրանսիական գործընկեր քաղաքների, այնպես էլ կազմակերպությունների և ռեգիոնների հետ: 
«Մենք մեծապես կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես ծրագրե րի իրականացման, այնպես էլ փորձի փոխանակման առումով: Այս համատեքստում, իսկապես հաջողված կարող եմ համարել համագործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների, կազմակերպությունների և ռեգիոնների հետ, ինչի վառ ապացույցը վերջին տարիներին հաճախակի դարձած փոխայցելություններն են, որոնք, անշուշտ, էլ ավելի են ակտիվացնում երկուստեք շփումները»,- ընդգծել է քաղաքապետը՝ առանձնակի կարևորելով Զարգացման ֆրանսիական գործակալության առաքելությունը Հայաստանում, ինչպես նաև Երևանի հետ համագործակցության հեռանկարները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կյանքի կոչվող զարգացման ծրագրերի մանրամասն ներկայացման համար` Ժան-Կլոդ Պիրը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը ևս պատրաստակամ է համագործակցություն ծավալել Երևանի քաղաքապետարանի հետ:
«Զարգացման ֆրանսիական գործակալությունը, որպես պետական կառույց, ծրագրեր է իրականացնում մի շարք երկրների մայրաքաղաքների ու քաղաքների հետ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում։ Եվ, տեսնելով Երևանի քաղաքապետարանի համատեղ փոխգործակցու թյան ծրագրերը, որոնք իրականացվում են միջազգային տարբեր կառույցների հետ, մենք, պարոն քաղաքապետ, համոզված ենք, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է և մեր պատրաստակամությունն ու ցանկությունն ենք հայտնում ծրագրեր իրականացնելու նաև Երևանում»,- նշել է Ժան-Կլոդ Պիրը:

Քաղաքաշինության, տրանսպորտի, էներգախնայողության, ջրամատակարարման ու ջրահեռացման, աղբի վերամշակման, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում երկուստեք հարաբերությունների ամրապնդման ու գործակցության հստակ ուղղությունները նախանշելու նպատակով՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome