Yerevan, 31.August.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը

LIFE

Խոյ

Այսօր ոչ միայն չեն արդարանում ձեր սպասելիքները, այլև` անվերջ ծագում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ: Այնպես որ, ձեզ համար բավական բարդ է լինելու: Կարևորը է որ պահպանեք լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Դա կօգնի հաղթահարել բարդությունները: Վառ են արտահայտվում առաջնորդի ունակությունները, դրա հետ մեկտե ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած շրջապատում դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով:

Ցուլ

Հակասական տրամադրություններով օր է և այն լավ կանցնի, եթե դուք ճկունություն և նրբանկատություն դրսևորեք, ձգտեք խուսափել վեճերից: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց` սակավածանոթ մարդկանց հետ: Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում` բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն:

Երկվորյակ

Օրը հարմար է շփումների համար, սակայն ցավոք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի են անցնում: Շատ ժամանակ են խլում այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր մեկ անգամ չէ, որ խառնվել են ձեր գործերին հենց այն պահին, երբ դա ամենևին ցանկալի չէր: Հնարավոր է` լուրերի ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած` ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել: Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը:

Խեցգետին

Այսօր խնդիրները կծագեն այն բանից, որ դուք անվերջ իրար եք խառնում անձնական և գործնական հարաբերությունները, ընդ որում` ոչ միշտ օպտիմալ համամասնություններով: Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով` այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են: Այսօր կնքած գործարքները կբերեն ձեր սպասածից ավելի քիչ եկամուտ: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով:

Առյուծ

Օրը տհաճ անակնկալներ կմատուցի, հնարավոր է հիասթափություն մի մարդուց, ում դուք լիովին վստահում էիք: Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրամցնում: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես` երբ գործը վերաբերում է ֆինանսներին: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կակպված կլինի ինքնազգացողության վատացման հետ` կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել:

Կույս

Հաջող, բեղմնավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ: Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և այն մարդու հետ, ում հետ նախկինում կապված եք եղել զուտ գործնական հարաբերություններով: Չի բացառվում, որ նոր հրապույրը լուրջ բնույթ կրի և ստիպի ձեզ փոխել ձեր կյանքը:

Կշեռք

Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա` որքան ավելի շատ եք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքների` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ կհայտնաբերեն: Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:

Կարիճ

Օրն առանց կորուստների կանցնի միայն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք ուղևորություններից, եթե ստիպված եք լինելու մեքենա վարել, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն ընկերների հետ զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար: Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ և հրապույրներ կառաջանան, որոնց շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն:

Աղեղնավոր

Շատ բարենպաստ օր է, հարմար` ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում: Լավ են անցնում բոլոր հանդիպումները, նախկին հակառակորդները կարող են դառնալ ձեր դաշնակիցները: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք:

Այծեղջյուր

Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի: Ձեզ թվում է, թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը: Դժվար կլինի շփվել տարեց ազգականների հետ, ովքեր սովորականից ավելի հաճախ են խառնվում ձեր գործերին: Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը: Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը` չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել: Հետևեք ձեր սննդակարգին` մեծ է աղեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը:

Ջրհոս

Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ անծանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզական միջոցառումներ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը: Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Աստղերը ձեզ կօգնեն ճիշտ հետևություններ անել և ոչ միայն չկրկնել թույլ տված սխալները, այլև` արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և սթափ գնահատել ձեռք բերածն ու կորցրածը: Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի անձնավորությունը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Ձկներ

Օրը շատ հարմար է շփումների և նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս  չեք զգա: Կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ: Նախազգացումը կօգնի  խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրգապուներ ձեռք կբերեք: Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեզ վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ առաջընթացը:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds