Yerevan, 23.December.2025,
00
:
00
BREAKING


D Litte-ը՝ իր ու Միշոյի համագործակցության, երգի անսպասելի հաջողության, սխալ մեկնաբանությունների ու անձնական կյանքի մասին

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջերս երգչուհի D Litte-ն ու երգիչ Միշոն ներկայացրեցին իրենց համատեղ «Թթվածին» երգն ու տեսահոլովակը, որը հանդիսատեսի կողմից սիրվեց ու կարճ ժամանակ անց մեծ դիտումներ գրանցեց: Միշոյի հետ համագործակցության, երգի անսպասելի հաջողության, վատ մեկնաբանությունների ու անձնական կյանքի մասին Tert.am Life-ը զրուցել է երգչուհի D Litte-ի հետ:

Իմ ու Միշոյի համատեղ երգն իրականում պետք է լիներ հեղինակային, ես դա գրել էի մի քանի տարի առաջ, որ դառնար իմ սոլո կատարումներից մեկը: Բայց հետո ինչ-որ մի էտապում հասկացա, որ ինչ-որ գույն է պակասում, միտք է պակասում: Երգը ուղարկեցի Միշոյին: Ես չգիտեի իրեն դուր կգա, թե ոչ: Որոշ ժամանակ անց Միշոն գրեց, որ ես տեքստն արդեն գրել եմ (իր հատվածը): Եվ որոշում ենք, որ տեսահոլովակ պիտի նկարենք:

Սպասելի չէր երգի այդքան հաջողությունը

Երգն ավելի շատ անդերգրաունդ ոճի մեջ է, և այդքան էլ սպասելի չէր, որ բավականին հաջողություն կունենա, որովհետև այդ տիպի երգերն այդքան դիտումներ չեն ունենում: Նկարահանումներեն իրկանացրել ենք և՛ Հայաստանում, և՛ Միացյալ նահանգներում, հսկայական թիմ էր աշխատում: Բավականին բարդ է եղել, որովհետև ստուդիայից «սլիվ» էր եղել և երգի կիսատ տարբերակը մի քանի հազար մարդ տեսել էր: Որոշեցինք ռիսկի գնալ ու 2 ամիս անց տեղադրեցինք տեսահոլովակը: Նման դեպերում երգը կամ բացարձակ չի ունենում հաջողություն կամ շատ հաջողված է լինում: Այս դեպքում բախտներս բերեց: Երգը սկզբում կարող է դուր չգալ, այն պահանջում է երկար վերաբերմունք, 3-4 անգամ պետք է այն լսել հասկանալու համար:

Միշոն ու ես տարբեր ժամանակաշրջանների մտածողներ ենք

Միշոն շատ կոմֆորտ մարդ է և արտիստ: Ես վաղուց մտածում էի, որ միասին սիրուն դուետ կունենանք, բայց պատասխանատվությունը մեծ էր, որովհետև, չասեմ տարբեր սերունդներ ենք, բայց տարբեր ժամանակաշրջանների մտածողներ ենք: Շատ հեշտ է անցել նկարահանումները, դրական էներգետիկայով մարդ է Միշոն: Հուսամ նրա հետ էլի նոր երգերի գաղափարներ կլինեն:

Մեկանաբանություններում ասում են, որ Լիլիթի բառեը երգում չի հասկացվում

Նորմալ եմ վերաբերվում, որ մարդիկ իրենց կարծիքը հայտնում են, մեզանից հասնում է լավ ու որակով երգ մատուցելը: Դա առաջին հերթին այն է, ինչ մենք սիրում ենք և ուզում ենք անենք: Իսկ թե ինչպես կընկալի լսարանը՝ անհատական է, ամեն մարդ իր գույներն է մեջը տեսնում: Այս երգն այդքան բառերի մասին չէ, որքան վիճակի ու մթնոլորտի: Երգում փորձել եմ մաքսիմալ թեթևություն մտցնել, որը հստակ բառեր չէր պահանջում, այլ հոգեվիճակ:

Մեկնաբանություններում նաև սխալ կարծիք կա, որ նոր սերունդը չի կարող լավ բառեր գրել: Նույնիսկ մարդիկ կան, որ մտածում են, որ ամբողջ երգը Միշոն է գրել: Հասարակությունը հաճախ է նոր սերնդին թերագնահատում, թեև, դա բոլոր ժամանակներում էլ ակտուալ է:

Անձնական կյանքումս կա մեկը, բայց...

Իմ բախտը այնքանով է բերել, որ ես անձնականից կարող եմ գրեթե չխոսել, բայց լսարանը միևնույն է հետաքրքրքված լինի իմ երգերով: Դրա համար միշտ փորձում եմ շրջանցել այդ թեման, քանի որ ես կիսվում եմ անձնական երգերով, իսկ այն, ինչ ավելի ներանձնական է, պահում եմ իմ փոքր անկյունում: Այդպես ինձ ավելի կոմֆորտ ու ապահով եմ զգում: Եթե որևէ էտապում զգամ, որ կարիք կա դրանով կիսվելու, ապայման կանեմ, բայց դեռևս վայելում եմ ներքին հանգստությունս: Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, բայց չեմ բացում փակագծերը, որովհետև դա իմ և նրա սահմանն է:  

Նոր երգեր

Մենք անընդհատ ստեղծագործում ենք, ևս 2 դուետ սպասվում է, նաև մի նոր երգ՝ հիփ-հոփ ժանրում, որն էքսպերիմենտալ գործ է լինելու: Երգից մի հատված տեղադրել էի, մարդիկ սկսել էին հետաքրքրվել, ինչն ավելի մոտիվացնում է: Ամռանը շատ ենք աշխատել, բայց քանի որ իմ միտքն ու մուսան անդադար գալիս են, պետք է հետևից վազել: Այնպես, որ 2-3 նոր երգ սպասեք աշնանը:

Չկա հատուկ մեխանիզմ, որով փորձում եմ մարդկանց դուր գալ

Չկա հատուկ մեխանիզմ, որով փորձում եմ մարդկանց դուր գալ: Ես ավելի շատ փորձում եմ անել այն, ինչ ես սիրում եմ: Ու քանի, որ հաճախ ցույց եմ տալիս, թե ինչպես է այդ պրոցեսն ինձ երջանկանում, այդ անկեղծությունը մարդուն գրավում է: Իմ առաջին երգերում անգամ իմ դեպքը չի երևում, ես ակնոցով եմ, կարևոր է, որ մարդիկ ճանաչեն ինձ որպես մարդ, անկախ նրանից ինչ դեմք կամ մարմին ունեմ: Մարդուն կապում է քո միտքն ու ինտելեկտը, քան արտաքինը:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding