«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
POLITICS«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, ս.թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները:
Դասընթացի մասնակիցներին տրամադրվելու են մասնակցությունը հավաստող վկայականներ: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան նաև դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրությունների ժամանակ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել կից հղմամբ տրված հայտը մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 99 88 82 81 հեռախոսահամարով:
«ՀԱՅԱՔՎԵ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



