Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


«Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը «խորհուրդ չի տալիս» ալյուր ներկրել Հայաստան. տարեկան մոտ 60-65 միլիոն դոլարի հորդոր

ECONOMICS

«Մեր ունեցած հավաստի, խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի Է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել Է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Ալեքսանյանը միանգամից նշել է, որ այդ «խորհուրդը» տալիս է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարում է երկրի բարձր իշխանության պահանջով։ Նա մանրամասն բացատրել Է, թե ինչու այլևս պետք չէ ալյուր բերել այլ երկրներից։ Ըստ Ալեքսանյանի, խնդիրն այն Է, որ մասնավորապես Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ նվազել Է, և ռուսական ալյուրը Հայաստան բերելու պարագայում տեղական արտադրության ալյուրը չի կարող մրցակցել դրա հետ։ Իսկ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն և այլն, և այլն։ Այլ խոսքով, Ռուսաստանից էժան ալյուր բերելու արգելքը մտցվում Է հանուն ազգի, հայրենիքի, երկրի անվտանգության..։

Հիմա մոտենանք խնդրին փաստերով էլ տեսնենք, թե հանուն ինչի այլևս «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որը ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելը ուղղակի հարվածում է հատկապես հենց Ալեքսանյանին։

Ռուսաստանի Կրասնոդարի մարզում մեկ կիլոգրամ բարձր տեսակի ալյուրի մեծածախ գինը 19 ռուբլի Է: 19 ռուբլին 115 դրամն Է. Դրան ավելացնում ենք ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը, ստանամ ենք 137 դրամ։ Դրան ավելացնում ենք նաև Կրասնոդարից Հայաստան
հասցնելու գինը, ներհայաստանյան տեղափոխումների, պահեստավորման և այլ լոգիստիկ ծախսերը  և վերջում՝ ներկրողի եկամուտը ու ստանում ենք 180-190 դրամ։ Սա Հայաստանում Կրասնոդարի մարզից բերված մեկ կիլոգրամ ալյուրի օբյեկտիվ գինն Է, եթե լինեին դրա ներկրման ազատ, մրցակցային պայմաններ։ Այս պահին Հայաստանում մեկ կիլոգրամ ալյուրն արժե 240 դրամ։ Հենց այս գնով են ալյուրը ձեռք բերում հացի արտադրամասերը։ Տարբերությանը ՝ 60-70 դրամ Է, կամ մոտ 25 տոկոս:

Բերենք ես մի քանի ցուցանիշ, ու պատկերը կամբողջանա։ Ըստ պաշտոնական վիճակագրության, տարվա ընթացքում Հայաստանում թխվում Է մոտավորապես 290 միլիոն տոննա հաց։ Իսկ ինչպես պարզեցինք վերևում, միայն հացի արտադրության համար օգտագործվող ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամի մեջ մեր «ալյուրի արքաները» չհիմնավորված 60-70 դրամ են «վաստակում»։ Տեխնոլոգիական պահանջներով մեկ կիլոգիամ հաց ստանալու համար ծախսվում Է 700 գրամ ալյուր։ Այսինքն հացի գնի մեջ 70 տոկոսը հենց ալյուրն Է: Տարրական թվաբանությունը հուշում է, որ եթե ալյուրը էժանանա 10 տոկոսով, հացը կէժանանա 7 տոկոսով։ 25 տոկոսով ավելի էժան ալյուր գնելու դեպքում հացի արտադրամասերը կարող են 17-18 տոկոսով Էժանացնել հացի գինը։ Իսկ դա նշանակում է, որ օրինակ 200 դրամանոց մատնաքաշը կարող Էր արժենալ 165 դրամ։ Այլ խոսքով, պարզագույն թվաբանական գործողություն անելով կստանանք, որ մեկ տարվա ընթացքում միայն հացի արտադրամասերին ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամը 60-70 դրամով թանկ վաճառելու շնորհիվ «ալյուրի արքաները» գովում են մոտ 20 միլիարդ դրամ կամ մոտ 40 միլիոն դոլար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ալյուր են օգտագործում նաև հրուշակեղենի, մակարոնեղենի արտադրաթյամբ զբաղվող տնտեսվարողները և նաև տնային տնտեսուհիները, ապա գռփված գումարը կկազմի տարեկան մոտ 60-65 միլիոն դոլար։ Գռփել ու գռփելու են. իհարկե, հանուն ազգի, հանուն հայրենիքի, հանուն երկրի անվտանգության...»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference