Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կամերային թատրոնում մեկնարկեց 43-րդ թատերաշրջանն ու կայացավ «ԵՐԿԱԹ» մրցանակաբաշխությունը: Հայտնի դարձան տարվա լավագույններն ու չդադարող անձրևի ներքո, հենց թատրոնի մուտքի առջև բացվեցին դերասան Ռաֆայել Երանոսյանի և դերասանուհի Լուիզա Ներսիսյանի աստղերը: Tert.am Life-ը ներկայացրել է երեկոյի անակնկալները, հույզերն ու հետաքրքիր դրվագները: 

 «Ես իմ կյանքի ընթացքում երբեք այսքան հուզված չէի եղել, ինչքան այսօր ու այս պահին, չեմ կարողանում ոչ մի բան ասել, ծառայում եմ թատրոնին»,- հուզմունքը չկարողացավ թաքցնել դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Ինչ մրցանակ էլ ստանամ, պատիվ է ինձ համար, որովհետև իմ սիրելի թատրոնն է կազմակերպում: Կամերային թատրոնում չկան լավագույն դերասաններ, Կամերային թատրոնում կան անհատներ, այստեղ բոլորն անհատ են, ամեն մեկը յուրովի: Բոլորը գույն են, դա Կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանի ձեռքբերումն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Անակնկալն անսպասելի էր նաև դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար, ում խոսքով՝ այս տարիների ընթացքում թատրոնը դարձել է իր 2-րդ տունը:

«Ես երջանիկ եմ, որ գտել եմ իմ 2-րդ տունը, որը նաև այսօր գնահատական տվեց ինձ, շնորհակալ եմ, և ուրախ եմ, որ կյանքը ինձ բերել է Կամերային թատրոն»,- նշեց Լուիզան:

«Երկաթ» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն դերասան և դերասանուհի ճանաչվեցին Սոնա Մաթևոսյանն ու Ներսես Մարկոսյանը, լավագույն երիտասարդ դերասանուհի մրցանակը ստացավ Էրմինա Զախարովան, իսկ երիտասարդ դերասան՝ Ավետ Զոհրաբյանը: Տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց Արա Երնջակյանի «Ծննդյան վկայական»-ը, ամենապահանջված դերասան մրցանակը ստացավ Ռաֆայել Երանոսյանը: Հատուկ մրցանակներ ստացան Հակոբ Ղազանչյանն ու Արմեն Խանդիկյանը: Կամերային թատրոնի վաստակավոր արտիստուհի մրցանակին արժանացավ Քեթրին Մանասյանը, լավագույն երիտասարդ ռեժիսոր՝ Դավիթ Աբրահամյանը և այլն: 

«Մրցանակաբաշխությունն արդեն ավանդույթ է դարձել, ամեն տարի կազմակերպում ենք, համեստ, բայց շատ անկեղծ շնորհակալություն ասելու միջոց է մեր կողմից այն մարդկանց, ովքեր աշխատում են թատրոնում, օգնում են մեզ: Մենք ոչ ոքի հետ չենք համեմատվում, չենք մրցում, պարզապես նշում ենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են ու ներկայացումները դարձնում են արվեստի գլուխգործոցներ»,- նշեց թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը:

Ամփոփելով տարին՝ Լուսինեն նշեց, որ տարվա գլխավոր ձեռքբերումը «Ծննդյան վկայական» ներկայացումն էր, որը մեր ինքնության, հային հուզող խնդիրների ու դրանց լուծման մասին է:

«Որոշ ժամանակ առաջ Արա Երնջակյանն ինձ ուրախացրեց, ասելով, որ նոր գործ է սկսել գրել: Ցավոք, դեռ չի բացահայտել ոչ մի դետալ, բայց, երբ ինքը որոշում է նոր գործ գրել, նշանակում է՝ մեզ մի շատ յուրահատուկ բան է սպասվում»,- անկեղծացավ Լուսինե Երնջակյանը:

Թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում առնվազն 2 նոր ներկայացում կլինի հանդիսատեսի համար:

«Փակագծերը չեմ բացում, որ աչքով չտան, բայց անակնկալներ անպայման կլինեն»,- նշեց Արա Երնջակյանն ու հավելեց, իմ կյանքն է անցել այստեղ, այս թատրոնում, Կամերային թատրոնը՝ դա իմ կյանքն է»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card