Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ե՞րբ կնվազեն բնակարանների գները Երևանում և արժե՞ արդյոք ներդրումներ կատարել անշարժ գույքի մեջ. Հարցազրույց Սաթենիկ Մկրտչյանի հետ

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Որքան էլ շուկայում գները տատանվեն, անշարժ գույքը մնում է հիմնարար և հուսալի կապիտալ, և, հետևաբար, որոշակիորեն արժե դրանում ներդնել ֆինանսական միջոցներ: Ավելին, դրա համար շատ բարձր եկամուտներ ունենալը բոլորովին պարտադիր չէ՝ ցանկացած իրավիճակում կարելի է գտնել համապատասխան ներդրումային մեխանիզմներ։ Իսկ առուվաճառքի գործընթացում դժվարություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում կապ հաստատել պրոֆեսիոնալների հետ։ Տնտեսագետ, EconoMIX ծրագրի հեղինակ Սուրեն Պարսյանի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Family Heritage Investment» անշարժ գույքի գործակալության գործադիր տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։

Շինարարությունը Երևանից տեղափոխվում է մարզեր

Երևանի անշարժ գույքի շուկայում առուվաճառքի ծավալները, ըստ մասնագետի ​​գնահատականների, չեն նվազել. մայրաքաղաքը շարունակում է մնալ առաջատարը վիճակագրական բոլոր ցուցանիշներով։

Ընդ որում, Արցախից բազմաթիվ ներքին տեղահանվածներ նախընտրել են բնակություն հաստատել երկրի մարզերում, քան մայրաքաղաքում՝ հաշվի առնելով հարմարավետությանը, գների և աշխատանքի տեղավորման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ Դա վերաբերում է ինչպես Երևանին մոտ, այնպես էլ հեռավոր շրջաններին։ Այս ցուցանիշով մարզերում առաջատարների թվում է Վայոց ձորը։

Մասնագետը նշեց նաև, որ Երևանում շինարարական բումը սկսել է մարել, սակայն Կոտայքի և Արմավիրի մարզերում, որոնք գտնվում են մայրաքաղաքի մերձակայքում, սկսվել է ակտիվորեն բազմաբնակարան շենքերի կառուցումը։ Դա տեղի է ունենում եկամտային հարկի վերադարձի մասին օրենքում փոփոխությունների ֆոնին. Երևանում այս ծրագիրը շուտով կդադարի գործել, սակայն մարզերում այն ​ ուժի մեջ կմնա մինչև 2027 թվականը, և, հետևաբար, առաջիկա տարիներին շինարարներն այնտեղ կշարունակեն աշխատել։

Միաժամանակ օրենքի փոփոխությունից հետո կառուցված տների առուվաճառքի տեմպերը կսկսեն նվազել, քանի որ եկամտահարկի վերադարձի ծրագիրը Երևանում անշարժ գույքի շուկայի աճին նպաստող լուրջ գործոն էր։

Երկրորդային շուկայում նկատվում է նվազման միտում

Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ առաջնային շուկայում այսօր բնակարանների գները տատանվում են 140-ից 260 հազար դոլարի սահմաններում:

«Եվ երբ մենք առաջարկում ենք անշարժ գույք, մենք փորձում ենք հաշվի առնել ոչ միայն գինը, այլ նաև այլ գործոններ, ինչպիսիք են հարմարավետությունը, ենթակառուցվածքների առկայությունը, նորոգված լինելը, շինարարության որակը և շատ ուրիշ հանգամանքներ», - ավելացրեց անշարժ գույքի «Family Heritage Investment» գործակալության գործադիր տնօրենը։

Ինչ վերաբերում է երկրորդային շուկային, ապա միտումներն առանձնապես չեն փոխվել։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վաճառքի ծավալներն անգամ աճել են, սակայն Մկրտչյանի գլխավորած ընկերության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թե՛ գները, թե՛ վաճառքի ծավալները նվազում են։

2024 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում նկատվում են ամենամեծ զեղչերը վերջին 5 տարիների կտրվածքով։ Բնակարանները, որոնք երկար տարիներ չէին վաճառվում, մեծ զեղչերի արդյունքում գտել են իրենց գնորդներին։

Մասնագետը նաեւ ընդգծեց, որ անշարժ գույքի այսօրվա գները չեն տեղավորվում որեւէ տնտեսական տրամաբանության մեջ. Երևանի կենտրոնում նույն փողոցում կարելի է գտնել երկու նույնական բնակարաններ, որոնց գներն էապես տարբերվում են։ Խոսքը նույնիսկ 4-5 անգամ տարբերության մասին է։

Խոսելով մայրաքաղաքի տարբեր թաղամասերի մասին՝ Մկրտչյանը նշեց, որ Երևանի կենտրոնում գները շարունակում են բարձր մնալ, Դավիթաշենում բնակարանները թանկանում են, իսկ Շենգավիթում և Էրեբունիում՝ էժանանում, և այսօր այնտեղ կարելի է անշարժ գույք գնել համեմատաբար ողջամիտ գներով։

Հողակտորներ

Մասնագետի գնահատմամբ՝ Հայաստանում հողակտորների պահանջարկն այժմ մեծ է, քանի որ մարդիկ դրանք դիտարկում են որպես կառուցապատման համար իրացվող պոտենցիալ տարածքներ։

Հողատերերը իրենց հողակտորները դիտարկում են նաեւ որպես առևտրային անշարժ գույք, որը կարող է եկամուտ բերել իրենց: Նույնիսկ Երևանին հարող մարզերում մարդիկ իրենց տներն օգտագործում են որպես առեւտրային նշանակության անշարժ գույք, ինչը մեծացնում է հողի նկատմամբ հետաքրքրությունը։

Երեւանում, բնականաբար, նույնպես պահանջարկը մեծ է եւ հաճախ նույնիսկ հողատարծքների դեֆիցիտ է դիտարկվում։

Ինչպես են ոլորտում նկատվում խնդիրները

«Family Heritage Investment»-ի գործադիր տնօրենը խորհուրդ է տալիս անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն իրականացնել իրավաբանի օգնությամբ։

«Հակառակ դեպքում կարող եք բարդությունների բախվել։ Դրանցից են նույն բնակարանի կրկնակի վաճառքը, կամ վերջին պահին կարող է պարզվել, որ սեփականատերերից մեկը չի համաձայնում վաճառել բնակարանը»,- նշեց նա։

Մկրտչյանը դրական է գնահատել այն փոփոխությունը, ըստ որի բնակարանի առուվաճառքի գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով, ինչը նվազագույնի է հասցնում փողի ծագման շուրջ ռիսկերը։ Սկզբում բնակչության շրջանում այս փոփոխությունը տարակուսանք առաջացրեց, բայց հիմա մարդիկ սկսում են ընտելանալ դրան։

Նա նաև կոչ արեց մարդկանց բնակարան գնելիս հաշվի առնել, որ գույքահարկը կբարձրանա։ Հենց մարդիկ սկսեն հասկանալ դա, Երևանի առաջին գոտիներում բնակարանները կդառնան պակաս «մրցունակ», և գները կարող են սկսել նվազել։ Բացի այդ, կարևոր է հաշվի առնել տան պահպանման ծախսերը, ինչպես նաև ուշադիր կարդալ առուվաճառքի պայմանագրի մյուս պայմանները:

Ինչո՞ւ օտարերկրացիները անշարժ գույք չեն գնում

Օտարերկրացիներն ավելի շատ շահագրգռված են առևտրային անշարժ գույքով՝ բիզնես գործունեություն ծավալելու նպատակով, քան բնակարաններով, ասաց «Family Heritage Investment» անշարժ գույքի գործակալության գործադիր տնօրենը։

«Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում այնքան էլ գրավիչ երկիր չեն դիտարկում։  Օրինակ՝ Վրաստանը կամ Դուբայը օտարերկրյա ներդրողներին այս առումով ավելի հետաքրքիր են թվում։

Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ օտարերկրյա ներդրողների շրջանում գրավչությունը բարձրացնելու համար պետությունը պետք է երաշխիքներ տրամադրի։ Բիզնեսի տեսանկյունից Հայաստանը թանկ աշխատուժի, հումքի, լոգիստիկայի խնդիր ունի»,- նշեց Մկրտչյանը։

Սաթենիկ Մկրտչյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

 

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank