4300 արցախցի դիմել է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ՄՔԾ պետը հայտնել է՝ նրանցից քանիսն են ստացել այն
SOCIETYՕգոստոսի 30-ի դրությամբ շուրջ 4300-ից ավել ԼՂ-ից բռնի տեղահանված անձ տվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում, շուրջ 3000-ն այն արդեն ստացել է: ՀՀ նախագահի հրամանագրերով՝ նրանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:
Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտնել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Այստեղ մի կարևոր նկատառում պետք է հաշվի առնել. անչափահասները չեն դիմել, որովհետև ծնողների անձնագրի փոփոխությամբ է հետագա գործընթացը պայմանավորված»,- հավելել է նա:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



