Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ղեկավարի առաջնահերթությունը դմակով խաշլաման է, Ադրբեջանի բռնապետի խնդիրը` Հայաստանի հաշվին նոր զիջումներ կորզելը. Տաթևիկ Հայրապետյան

INTERVIEW

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ 
Հայրապետյանը: 

- Փաշինյանը շաբաթ օրվա ասուլիսի ժամանակ կրկին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայ ռազմագերիներից: Ո՞րն էր ասուլիսի մեսիջը:

- Եթե ասուլիսը մեկնաբանենք հայ-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից եւ փոքր-ինչ վերաձեւակերպենք ՀՀ վարչապետի ասածները, ապա Փաշինյանի կողմից Ալիեւին հղված ուղերձն այն է, որ Փաշինյանն արդեն բավականաչափ միակողմանի զիջումների է գնացել՝ ի պատասխան Ալիեւի պահանջների, հիմա առաջարկում է եղածն ամրագրել, իրեն մի թուղթ տալ, որի անունը կլինի «խաղաղության պայմանագիր», որն էլ Փաշինյանը հայ ժողովրդին կներկայացնի որպես բացառիկ ձեռքբերում։ Փաշինյանը նաեւ ակնարկում էր Ալիեւին, որ մնացած հարցերը, հետագա միակողմանի զիջումները կապահովի թղթի ստորագրումից հետո։ 
Այս ուղերձին անմիջապես հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը, որտեղ փաստացի արձանագրվում էր, որ նրանք մերժում են Փաշինյանի այս առաջարկը եւ շարունակելու են պահանջներ առաջ քաշել՝ հետագա միակողմանի զիջումներ կորզելու համար։  Իմ կողմից հավելեմ, որ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածն Ադրբեջանի կողմից պատերազմով ու պատերազմի սպառնալիքով ձեւավորված իրողությունների քաղաքական ամրագրումն է։ Հիշեցնեմ, որ մեկ-երկու տարի առաջ բանակցություններ վարում էին հենց Արցախի հարցի շուրջ։ Փաշինյանը նշաձող էր իջեցնում, որ Արցախի հարցում «աննախադեպ միջազգային կոնսոլիդացիա» ապահովեր, իսկ միակ բանը, որին հասավ՝ Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումն էր։ Հիմա էլ Ալիեւին խնդրում է մի թուղթ ստորագրել, բայց Ալիեւի ախորժակն այնքան է բացվել, որ մերժում է այդ առաջարկը։ 

- Նախքան COP-29-ը հայ ռազմագերիների հարցը կարո՞ղ է լուծվել: Եթե ոչ, ապա ի՞նչ տեղի կունենա:

- Ցավալիորեն, ես նման հնարավորություն այս պահին չեմ տեսնում։ Ընդհակառակը․ օրինակ՝ Ադրբեջանում վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ թիրախավորումը զգալիորեն աճել է։ Բացի այդ, ադրբեջանական մամուլում հրապարակվում են մեկնաբանություններ, որ COP-29-ից հետո կսկսեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարություններ։ 
Ցանկանում եմ նաեւ նշել, որ դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում իշխանությունների կողմից կազմակերպվել էր սոցհարցում՝ այն հարցադրմամբ, թե իբր բնակչությունը կո՞ղմ է, որ համաներմամբ ազատ արձակվեն հայ ռազմագերիները, թե՞ ոչ։ Նրանց հրապարակումների համաձայն՝ հարցման մասնակիցների 90%-ը դեմ էր եղել ազատ արձակմանը։ Սա ինձ հիմք է տալիս մտածելու, որ իրականում նման միտում չկա, եւ եթե այդ ամենի հիմնավորումը պետք է լիներ ինչ-որ միջազգային իմիջը, ապա ասեմ, որ Ադրբեջանը որեւէ մտավախություն չունի իր միջազգային իմիջի շուրջ։
Ադրբեջանն ակնհայտ ցույց է տալիս, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, ռազմավարական հռչակագիր ստորագրում Չինաստանի հետ, միանում է ԲՐԻԿՍ-ին, թիրախավորում ԱՄՆ-ին, ակնհայտորեն արգելափակում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների մուտքը Բաքու, միեւնույն ժամանակ ձերբակալությունների նոր շղթա է սկսել, հատկապես այն մարդկանց դեմ, որոնք, օրինակ, արեւմտյան ֆինանսավորմամբ կամ տարբեր միջոցներով ակտիվություն էին ծավալում ու նաեւ հանդես գալիս վարչակարգի վերաբերյալ քննադատական հրապարակումներով։ Սրանով իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ պետությունը գնում է ոչ թե բռնապետության ատրիբուտները մի կողմ դնելու ուղիով, ընդհակառակը՝ դրանք ավելի խորացնելու ճանապարհով։

- Վերջերս Ալիեւն ու Պուտինը քննարկում էին հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ առանց հայկական կողմի ներգրավման: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ կհաջորդի սրան:

- Այն իրավիճակում, երբ ՀՀ ղեկավարի առաջնահերթությունը դմակով խաշլաման է, Ադրբեջանի բռնապետի խնդիրը Հայաստանի հաշվին իր օգտին նոր զիջումներ կորզելն է։ Դա Մոսկվա-Բաքու առեւտրի կարեւոր բաղադրիչներից է։ Փաշինյանն իրեն դուրս է դրել քննարկումներից, քանի որ ո՛չ օրակարգ ունի, ո՛չ բովանդակություն է կարողանում ստեղծել, ո՛չ բանակցային ունակություններ ունի։ Նա ՀՀ քաղաքացիներին կեղծ քարոզչությամբ կերակրելուց զատ, այլ ֆունկցիոնալություն չունի, մեծ հաշվով։ Դրա համար մեր մասին ու մեզ առնչվող հարցերը քննարկվում են առանց մեզ, քանի որ Հայաստանը, որպես պետություն, չի ձեւակերպում իր շահը եւ չի ստեղծում օրակարգ։ Սա շատ ցավալի ու դառը ճշմարտություն է։

- Փաշինյանը նաեւ նշել է, որ Սյունիքով Ադրբեջան ճանապարհը կարող են մասնավոր ընկերություններ հսկել: Ի՞նչ է նա ակնարկում:

- Այս միտքը մինչ Փաշինյանը հնչեցրել են նրան հարող տարբեր կեղծ «արեւմտամետ» փորձագետներ։ Սա Արեւմուտքից, ավելի ստույգ՝ ԱՄՆ-ից հնչող առաջարկ է, որը նաեւ ասվել է Բաքվին։ Նպատակը Կենտրոնական Ասիան Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով Եվրոպային կապելն է՝ մի կողմ թողնելով ՌԴ-ին ու Իրանին։ Բաքուն այդ առաջարկը մերժել է։ Բայց Փաշինյանը շարունակում է այն կրկնել։
Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին նույն ճանապարհի մասին Փաշինյանը բոլորովին այլ բան էր ասում։ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա նշել էր, որ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տալ նույն պայմաններով, ինչ Իրանն է տալիս։ Արդյո՞ք Իրանը թույլ կտա որեւէ երրորդ կողմի կամ ընկերության, վերահսկել իր տարածքը, իհարկե՝ ոչ։ Սա հերթական ակնարկն է Ալիեւին, որ Փաշինյանը պատրաստ է զիջման, բայց, կրկնում եմ՝ Բաքուն ուզում է ավելին, քանի որ արդեն հասկացել է, որ, հանձին Փաշինյանի, ունի այնպիսի գործընկեր, որը քաղաքական առումով ընդունում ու ամրագրում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով ձեւավորված իրողությունները»:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank