Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


«Ռազս ասում էր՝ ամեն ինչ անում ենք, որ լավ լինեք, չվախենա՛ք». կրտսեր սերժանտ Ռազմիկ Մկրտչյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 19-ին Քարվաճառում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տղաների մասին զրույցների ամենասկզբում ծնողներին միշտ խնդրում եմ մտովի տեղափոխվել նրանց մանկություն: Տիկին Սվետլանան՝ Ռազմիկի մայրիկը, իմ առաջարկին այսպես է արձագանքում. «Ոսկեգանգուր մազերով էր Ռազս: Երբ փոքր էր, մազերը ոսկեգույն էին, ինքը՝ սպիտակամաշկ: Բարի էր, ժպտերես, խելոք: Այնքան խելոք ու համեստ էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Այդպիսին էր մինչև բանակ զորակոչվելը, այդպիսին էլ մնացել էր, երբ վերադարձավ ժամկետային ծառայությունից: Բնավորությունը չփոխվեց, հարգանքով էր, սիրով, բարեկամասեր ու հարազատասեր»: Ապա հավելում է. «Սկսեցի խոսել իր մասին, մտովի իրեն պատկերացնել, ու հայտնվեց աչքերիս առաջ»: Ռազմիկը ծնունդով Վարդենիսից է: Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վարդենիսի Բադեյան քոլեջի «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» բաժնում:

«Դպրոցում շատ աշխատասեր էր, համեստ, հարգանքով, շատ չարաճճի չէր: Առհասարակ, խոսում և գործում էր այն ժամանակ, երբ կար դրա անհրաժեշտությունը: Իր տեսակով շատ պարտաճանաչ էր: Սիրում էր մայրենի և ռուսաց լեզուները, լեզուների հանդեպ իր հետաքրքրությունն այլ էր: Շատ լավ էր խոսում ռուսերեն: Իմ մայրիկը ռուս է, ես էլ եմ ռուսախոս, բայց տանը խոսել եմ բացառապես հայերեն, չնայած դրան, Ռազմիկը շատ լավ ռուսերեն գիտեր: Սիրում էր հումանիտար առարկաները: Ինչ թեմայից էլ զրուցեինք, նա այդ թեմայից գաղափար ուներ: Դպրոցի և քոլեջի իր ուսուցիչները մինչ օրս էլ չեն հաշտվում Ռազմիկի բացակայության հետ, ոչ ոք չի հաշտվում այն փաստի հետ, որ նա ֆիզիկապես մեզ հետ չէ»,- «Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Սվետլանան: Քոլեջից հետո Ռազմիկն ուսումը շարունակել է բուհում: 2016 թ.-ին ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Մարդու կենսագործունեության անվտանգություն և տեխնիկական անվտանգություն» բաժին:

«Փրկարար էր ուզում դառնալ: Միշտ ասում էր. «Սիրում եմ և՛ զինվորականի, և՛ փրկարարի համազգեստը: Կա՛մ զինվորական եմ դառնալու, կա՛մ փրկարար»»: Ավարտելով առաջին կուրսը՝ 2017 թ. հուլիսի 29-ին Ռազմիկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է ՀՀ ՊՆ Արարատի N զորամասում՝ որպես ականանետորդ: 2019 թ. հուլիսի 29-ին զորացրվել է որպես պահեստազորային: Նույն թվականի նոյեմբերից շարունակել է ուսումը Ագրարային համալսարանում՝ հեռակա ուսուցման համակարգում: Դեկտեմբերին, որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել ԱՀ Շահումյանի շրջանի Չոփուռլուի N զորամասում: Ռազմիկը կրտսեր սերժանտ էր, զենիթահրթիռային համակարգի ավագ զենիթահար:

«Ե՛վ աշխատում էր, և՛ սովորում»: Ժամկետային ծառայությունից հետո պայմանագրային ծառայության անցնելը Ռազմիկը մայրիկին այսպես է բացատրել. «Ինձ ասաց՝ սիրում եմ զինվորական գործը: Իսկ իմ կարծիքով, պատճառը հետևյալն էր. 2018 թ.-ի հունիսի 26-ին, երբ ծառայում էր Արարատում, իրենք Սևակավանի դիրքերում էին, Նախիջևանի սահմաններն էին հսկում: Թուրքերը հարձակվել էին, Գյունուտ գյուղից իջել Արենիի այգիները: Ռազս իր վաշտով՝ 11 հոգով կռիվ էին տվել և դրանց հետ շպրտել: Դրանից հետո երևի իր ներսում ավելի մեծացավ հայրենասիրությունը: Ծառայությունն ավարտելուց հետո որոշեց, որ պետք է պայմանագրային զինծառայող դառնա ու ծառայի Արցախում՝ Քարվաճառում»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց, երբեմն անգամ զգացողություն է, որ այն մինչև հիմա չի էլ ավարտվել: «Սեպտեմբերի 25-ին դիրքերից տուն իջավ: 28 օր դիրքերում էր, 56 օր՝ տանը: Պետք է դասի գնար, բայց երբ կռիվը սկսվեց, բարձրացավ դիրքեր: Ռազս կռվել է «Սև հովազ» ջոկատի կազմում: Ժամերի ընթացքում իր հերոս ընկերների հետ հետ է բերել Քարվաճառի կարևոր նշանակություն ունեցող դիրքերը, որոնք կարևոր էին նաև Վարդենիսի համար: Մինչև հիմա էլ ասում են՝ զարմանում ենք, որ 21 տարեկան տղան այդքան քաջ էր: Երբ պատմում են իր մասին, մտածում եմ՝ ինձ համար փոքր Ռազս է, բայց ինչպիսի սխրանք է գործել մարտի դաշտում, նվիրվել ընկերներին, հայրենիքի գաղափարին: Մեզ ուժ էր փոխանցում այդ ծանր օրերին, ասում էր. «Ամեն ինչ անում ենք, որ լավ լինեք: Չվախենաք»»: Ռազմիկի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 19-ը: «Այդ օրը պետք է զինադադար լիներ, բայց ավելի կատաղի կռիվ սկսվեց: Այդ օրը Ռազս և իր երկու ընկերը զոհվել են վիրավոր ընկերոջը փրկելիս: Փրկարար էր, փրկեց, բայց չփրկվեց: Մի փոքրիկ բեկոր վնա

սել էր Ռազիս ներքին օրգանները»: Ռազմիկը ժամեր անց տուն է «վերադարձել»: «Չգիտեմ, թե ովքեր են եղել այն տղաները, որոնք, վտանգելով իրենց կյանքը, Ռազիս ու մյուս տղաներին իջեցրել են դիրքերից: Շնորհակալ եմ այդ տղաներին, որ, փաստորեն, կարողացանք հրաժեշտ տալ մեր որդուն: Ռազս կարծես քնած լիներ, ոչ ոք չէր հավատում, որ զոհվել է: Ի դեպ, նախքան զոհվելը, նույն օրն առավոտյան էլ Ռազս է զոհված տղաների իջեցրել դիրքերից, որ նրանց տուն հասցնեն»: Տիկին Սվետլանան պատմում է՝ Ռազմիկի փրկված ընկերը մշտապես այցելել է նրա շիրիմին, բայց, կարծես թե, համարձակություն չի ունեցել իրենց տուն այցելել:

«Ամուսինս մի օր իրեն պատահական տեսել էր գերեզմանատանը: Մեր տուն եկավ, կողքիս նստած էր, ասացի՝ ուզում եմ Դավոյին տեսնել: Աչքերը լցրեց. «Մո՛ք ջան, ես եմ Դավոն, Ռազն ինձ է փրկել: Ամեն անգամ նեղսրտել եմ, որ ձեր տուն գամ»: Իրեն ասել եմ՝ մի նեղվի, ճակատագիր էր, հնարավոր է, որ դու Ռազիս փրկեիր, բայց դու չփրկվեիր: Փաթաթվեց ինձ ու ամուսնուս, հուզվեց. «Վստահ էի, որ իմ Ռազի ծնողներն այսպիսին պիտի լինեին»»: Կյանքը պատերազմից հետո: Ռազմիկն իրենից ավագ քույրիկ ունի: Մայրիկն ասում է՝ կարծես զույգեր լինեին, քանի որ տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ: «Իրարից անպակաս էին, միշտ իրար հետ, նվիրված իրար: Աղջիկս երեք երեխա ունի, իր ընտանիքը, բայց անասելի կարոտով է լցված, շատ է նեղսրտում, ասում է՝ մա՛մ, իմ կեսն էր Ռազը: Ես էլ փորձում եմ պինդ լինել, իր ներկայությամբ լաց չլինել: Հիմա մեզ ապրելու ուժ են տալիս Ռազիս հոգին, նրա մասին հիշողությունները: Ընտանիքով ապրում ենք Ռազիս հիշատակը վառ ու անմահ պահելու, իր անունը հավերժացնելու համար: Իմ հեղինակային բանաստեղծությունների ժողովածուն՝ «Իմ անմահ հերոս Ռազմիկ, իմ Ապո» գիրքը տպագրեցի՝ ի հիշատակ Ռազիս: Բացի դա, գրել եմ Վարդենիսի մեր անմահ ու նաև կենդանի հերոսների մասին, իրենց պետք է բոլորը ճանաչեն»:

Հ. Գ. - Ռազմիկ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation