Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Աստղեր, որոնց կործանել են թմրանյութերը (լուսանկարներ)

LIFE

Past.am

Թմրանյութերն ունակ են կործանել իրենց ճանապարհին ամեն ինչ ու բոլորին։ Լինես հասարակ մարդ, թե հանրահայտ աստղ, միույնունն է, թմրանյութերով տարվելով՝ կործանում ես քեզ ու այն ամենն, ինչ կապված է քեզ հետ։ Ահա մի քանիսը այն մեծաթիվ հանրահայտ աստղերից, որոնք մահացել են թմրանյութերի հետեւանքով։

Մերիլին Մոնրո   «Երբ ես փոքր էի, ոչ ոք ինձ չէր ասում, որ ես գեղեցիկ եմ։ Բոլոր երեխաներին պետք է ասել, որ իրենք շատ գեղեցիկ են, անգամ եթե դա այդպես չէ»։ 1962-ի օգոստոսի 4-ին հանրահայտ երգչուհի եւ դերասանուհի Մերիլին Մոնրոն հայտնաբերվեց իր տանը՝ մահացած։ Երիտասարդ գեղեցկուհու մահվան պատճառը թմրանյութերի գերդոզավորումն էր։

Ջուդի Գարլենդ  «Միշտ ինքդ քեզ համար լավագույն տարբերակը եղիր, ոչ թե ինչ-որ մեկի երկրորդական կրկնօրինակը» 1969-ի հունիսի 22-ին «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմում Դորոթիին մարմնավորող դերասանուհի Ջուդի Գարլենը հայտնաբերվեց սեփական բնակարանի լոգարանում՝ մահացած։ Պատճառը՝ թմրանյութի չարաշահում։

Կորնի Մոնտեյլ  «Ես չպետք է սարսափելի հայտնի լինեմ իմ կյանքով, որպեսզի այն իմաստ ունենա» Կանադացի երաժիշտն ու դերասանը թմրանյութերի հետ խնդիր ուներ դեռեւս վաղ մանկությունից։ Արդեն 19 տարեկանում նա փորձել էր թմրանյութերի բոլոր տեսակները։ 2013-ի հուլիսի 13-ին նրան հայտնաբերեցին մահացած Վանկուվերի հյուրանոցներից մեկի համարում։ Նա մահացել էր հերոինն ու ալկոհոլը խառնելու արդյունքում։
 
Բիլլի Հոլիդեյ  «Ես երբեք ինձնից բացի ոչ ոքի ցավ չեմ պատճառի, բայց ինձ ցավ պատճառելն իմ գործն է» Ջազային հայտնի երգչուհի Հոլիդեյը 30-ից հետո առողջական խնդիրներ ուներ՝ թմրանյութերի պատճառով։ Նրան մեկ անգամ չէ, որ ձերբակալել էին թմրանյութ պահելու եւ օգտագործելու համար։ Նա շատ էր խմում, ինչն էլ ի վերջո ազդեց նրա ձայնի վրա՝ նա այլեւս չէր կարողանում երգել։ 44 տարեկանում նա մահացավ Նյու-Յորքում, երբ արդեն անհույս թմրամոլ էր։
Վլադիմիր Վիսոցկի  «Բարձրյալի առաջ կանգնելով՝ գիտեմ, թե ինչով եմ արդարանալու» Ռուս անկրկնելի այս երաժիշտը երկար տարիներ տառապում էր ալկոհոլային կախվածությունից։ Երբ նրա մոտ երիկամների խնդիրներ սկսվեցին, բժիշկները նրան թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ նշանակեցին, ինչի արդյունքում Վիսոցկին ալկոհոլը մորֆիով փոխարինեց։ 1980 թվականի հուլիսի 25-ին Վիսոցկին մահացավ իր տանը՝ սրտի սուր անբավարարությունից։
Ջիմմի Հենդրիկս «Ես ազատ եմ, միայն այն պատճառով, որ աշխատում եմ» 1970 թվականին ամերիկյան լեգենդար կիթառահարը խեղդվեց եւ մահացավ սեփական փղձուկից՝ թմրանյութեր օգտագործելու արդյունքում։
 
 
Էլվիս Փրեսլի «Ինձ թվում է՝ ես վերածվել եմ դոլլարի նշանի։ Արդյունքում բոլորը կորցրել են Էլվիսի կերպարը» 1977-ի օգոստոսի 16-ին երգիչը մահացավ իր բնակարանի լոգասենյակում։ Տարբեր թմրամիջոցների խառնուրդ ընդունելու արդյունքում նրա սիրտը կանգ էր առել։
Կուրտ Քոբեյն «Ավելի լավ է մռայլ եւ երազկոտ լինել, քան անուղեղ խրախճանքների տրվել» Nirvana-ի հայտնի անդամին մահացած հայտնաբերեցին իր տանը։ Նա ինքնասպան էր եղել՝ կրակելով իր գլխին, իսկ արյան մեջ ահռելի քանակությամբ հերոյին հայտնաբերվեց։
 
Էմմի Ուայնհաուս «Իմ տարիքի բազմաթիվ մարդիկ ահռելի ժամանակ են կորցնում՝ խորհելով, թե ինչ են անելու հաջորդ 5 տարիներին։ Իսկ ես այդ ժամանակն անց եմ կացնում խմելով» 2011-ի հուլիսի 23-ին 27-ամյա երգչուհուն մահացած գտան իր տանը։ Նա երկար ժամանակ տառապում էր թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությունից։
Ուիտնի Հյուսթոն «Ես շատ փող ունեի, եւ միայն Աստված գիտի, թե այդ ամենի վրա ինչքան ժամանակ գնաց։ Ժամանակ կար, երբ ես կարող էի մի քանի օր նստել ու հեռուստացույց դիտել՝ թմրամիջոցներ ծխելով։ Ես շուրջս ամեն ինչ մոռանում էի» 2012-ի փետրվարին երգչուհուն մահացած հայտնաբերեցին հյուրանոցի լոգարանում։ Նա կոկաին էր օգտագործել ու խեղդվել լոգարանում։ Կարճ ժամանակ անց նրա դուստրը մոր ճակատագրին արժանացավ։
 
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders